![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Convention_on_the_Rights_of_the_Child.svg/langhy-640px-Convention_on_the_Rights_of_the_Child.svg.png&w=640&q=50)
Երեխայի իրավունքների կոնվենցիա
From Wikipedia, the free encyclopedia
Երեխայի իրավունքների կոնվենցիա, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ-ն[1], որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև վերջինս այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Convention_on_the_Rights_of_the_Child.svg/640px-Convention_on_the_Rights_of_the_Child.svg.png)