Երգ Ռիգի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Երգ Ռիգի մասին (իսլ.՝ Rígsþula), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որը մեզ հասել է Դանիայի թագավորական գրադարանում պահվող «Վորմիանուսի կոդեքս» ("Codex Wormianus Am 242 fol.") անվամբ ձեռագրից։ Մեկնիչներից ոմանց կարծիքով այն գրառվել է «Աբագ Էդդա» անվանյալ մագաղաթյա ձեռագերի հավաքածուից զատ, Հյուսիսային Իսլանդիայում 1350 թվականին։ Ձեռագիրը հաճախակի ընդհատվում է, իսկ վերջին հատվածն ընդհանրապես անհետացել է՝ անպատասխան թողնելով թազմաթիվ հարցեր։ «Երգ Ռիգի մասին» առասպելը շատ հետազոտողների կողմից ենթարկվել է տարաբնույթ մեկնաբանությունների։ Rígsþula վերնագրից բացի հայտնի է նաև նրա մեկ այլ անվանում՝ Rígsmál։ Ռիգ բառը որոշ ուսումնասիրողներ, բխեցնելով կելտերեն «ri» բառից, թարգմանում են որպես թագավոր, արքա։ Այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել նաև սանսկրիտի «ռաջա», լատիներենի «ռեքս», գերմաներենի «ռայխ» նույնիմաստ բառերի հետ։ Տարաբնույթ կարծիքներ են հնչում նաև Ռիգի և Հեյմդալար աստծո նմանության մասին, չնայած նրան, որ երգում միանշանակ Ռիգն ու մարդկային ցեղերի ստեղծման ակունքում կանգնած պայծառափայլ ասը նույնատիպ գործառույթներ են իրականացնում։
Երգ Ռիգի մասին Rígsþula | |
---|---|
![]() | |
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Կերպար(ներ) | Հեյմդալ |
Հրատարակված է | Codex Wormianus? |
Հրատարակման տարեթիվ | մինչև X- XIII դարեր |
Թվային տարբերակ | norroen.info/src/edda/rig/ |
![]() |