Երանության պատվիրանների եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Երանության պատվիրանների եկեղեցի, կանանց իտալական ֆրանցիսկյան վանքի կաթոլիկ տաճար Գալիլեայում՝ Երանության լեռան վրա (Իսրայել)։ Կառուցել է իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցցին 1938 թվականին։ Արևմտյան ավանդույթում երանության պատվիրանների թվի համաձայն՝ ունի ութանկյուն հատակագիծ[1]։
Երանության պատվիրանների եկեղեցի իտալ.՝ Chiesa delle Beatitudini | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Tabgha? |
Տարածաշրջան | Mount of Beatitudes? |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Latin Patriarchate of Jerusalem? |
Հիմնական ամսաթվերը | 1938 և 1937 |
Ճարտարապետ | Antonio Barluzzi? |
Ճարտարապետական ոճ | Նորբյուզանդական ոճ |
Հիմնադրված | 1938 և 1937 |
Church of the Beatitudes (Tabgha) Վիքիպահեստում | |
beatitudeschurch.com |
Տաճարը գտնվում է բլրի վրա, որը կոչվում է Երանության լեռ, քանի որ ենթադրվում է, որ այս բլուրից Հիսուս Քրիստոսը քարոզել է Լեռան քարոզը, որը պարունակում է երանության պատվիրանները (Մտ. 5:3–12 և Ղկ. 6:20–23): 1926 թվականին Իտալացի միսիոներների օգնության ազգային ասոցիացիան ձեռք է բերել հողատարածք լեռան վրա[2]։
1938 թվականին բլրի գագաթին իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցին կառուցել է Երանության պատվիրանների տաճարը։ Տաճարի կառուցման համար օգտագործվել է տեղական սև բազալտ, ինչպես նաև Իտալիայից բերված Կարարայի մարմար, օնիքս ու լազուրիտ[1]։
Տաճարն ունի ութանկյուն հատակագիծ։ Տաճարի խորանը գտնվում է շենքի կենտրոնում։ Նրանից վեր կառուցվել է ալեբաստրից և օնիքսից կամար։ Ստորին հորիզոնական պատուհաններից, որոնք արված են տաճարի պարագծով, բացվում է տեսարան դեպի շրջակա բլուրների և Գենիսարեթի լճի տեսարանը։ Վերին պատուհանների վրա լատիներենով գրված են երանության ութ պատվիրանները[2][3]։ Տաճարի պատերին զուգահեռ կառուցվել է արտաքին սրահ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.