From Wikipedia, the free encyclopedia
Երաժշտական կրթություն, անհրաժեշտ գիտելիքների և ունակությունների յուրացման գործընթաց՝ համակարգված երաժշտական գործունեության համար, նաև երաժշտական ուսումնական հաստատություններում երաժշտության ուսուցումը կազմակերպելու համակարգ։ Տարբերում են ընդհանուր (սիրողների համար) և մասնագիտական (պրոֆեսիոնալ գործունեության համար՝ ստեղծագործական, կատարողական, գիտական, մանկավաժական) երաժշտական կրթություն։
Դեռևս Հին աշխարհի երկրներում՝ Եգիպտոսում, Չինաստանում և այլուր, տաճարական, պալատական, զինվորական և այլ երաժիշտներ ստացել են մասնագիտական ուսուցում։ Հին Հունաստանում մասնավոր դպրոցներում ուսուցանել են կիֆարա նվագել և աեդոսների արվեստը, որոնք պարտադիր էին պատանիների համար։ Միջնադարում այն հիմնականում կապված էր եկեղեցու հետ։ Վերածննդի շրջանում երաժշտական կրթության զարգացմանը նպաստել է նոտագրության ի հայտ գալը։
Մոտ 16-րդ դարում ընդհանուր երաժշտական կրթությունն առանձնացել է մասնագիտականից. միջնակարգ դպրոցներում այն դասավանդել են կանտորները։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո մի շարք եվրոպական երկրներում բացվել են կոնսերվատորիաներ, երաժշտական ակադեմիաներ, բարձրագույն դպրոցներ, քոլեջներ, որտեղ պատրաստել են հիմնականում կատարողներ։
Արդի ժամանակաշրջանում, բացի երաժշտական պետական հաստատություններից (դպրոց, ստուդիա, ուսումնարան, կոնսերվատորիա և այլն), գործում են նաև մասնավոր կրթօջախներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.