![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/06/Die_Traumdeutung_%2528Congress_scan%2529.jpg/640px-Die_Traumdeutung_%2528Congress_scan%2529.jpg&w=640&q=50)
Երազների մեկնաբանություն (աշխատություն)
From Wikipedia, the free encyclopedia
Երազների մեկնաբանությունը (գերմ.՝ Die Traumdeutung) Զիգմունդ Ֆրոյդի առաջին լայնածավալ մենագրությունն է, որ հրատարակվել է 1899 թ., սակայն թվագրվել 1900 թ., քանի որ հեղինակը և հրատարակիչը ցանկանում էին այն «վերագրել նոր դարին»։ Այս աշխատության մեջ Զ. Ֆրոյդն առաջին անգամ խոսում է հոգեվերլուծության ամենահիմնական հասկացություններից մեկի՝ անգիտակցականի մասին, ինչպես նաև առաջին անգամ քննարկում այն, ինչ հետագայում անվանում է «Էդիպյան բարդույթի տեսություն»։
Արագ փաստեր Երազների մեկնաբանությունգերմ.՝ Die Traumdeutung, Հեղինակ ...
Երազների մեկնաբանություն գերմ.՝ Die Traumdeutung | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Զիգմունդ Ֆրոյդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Թեմա | երազների մեկնաբանություն և Անգիտակցական |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1899 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/66048 |
![]() |
Փակել
Գրքի առաջին հրատարակությունը մեծ հաջողություն չի ունեցել. մի քանի տարվա ընթացքում վաճառվել է ընդամենը 600 օրինակ։ Սակայն հետագայում, բազմիցս վերահրատարակվելով, այս աշխատությունը դարձել է Զիգմունդ Ֆրոյդի ամենաընթերցված աշխատանքներից։
![]() |
Երազների մեկնաբանությունը «Արքայական ճանապարհն» է հոգեկան կյանքի անգիտակցականի ճանաչողության համար։ | ![]() |