Եր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եր ( ֆր.՝ Hyères ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վար դեպարտամենտի Տուլոնի շրջանում։ Եր կանտոնի[4] (մինչև 2015 թվականը՝ Լա Կրո կանտոն) վարչական կենտրոնն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Եր | |||
ֆր.՝ Hyères[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Վար և arrondissement of Toulon? | ||
Մակերես | 132,38 կմ² | ||
ԲԾՄ | 40 մետր, 2400 մետր, 0 մետր, 364 մետր | ||
Բնակչություն | ▲55 103 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 83400[3] | ||
Պաշտոնական կայք | hyeres.fr(ֆր.) | ||
| |||
Համայնքն զբաղեցնում է 132,28 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 55.007[5][6], 2012 թվականի տվյալներով՝ 55.402[7]: Բնակչության խտությունը կազմում է 419,0 մարդ/կմ²։
Երը Ֆրանսիական Ռիվիերայի ամենաառաջին և ծայր հարավային հանգստավայրն է։ Ծովից 5 կմ հեռավորության վրա գտնվող Երի նոր թաղամասերը արմավենու առատության պատճառով կոչվում են Եր լե Պալմիե ( Hères-les-Palmiers ):
Հիմնադրվել է անտիկ ժամանակներում որպես հունական Օլբիա գաղութ։ Մինչև 1481 թվականը գտնվել է Պրովանս կոմսության կազմում։ Ժամանակին եղել է կարևոր նավահանգիստ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ հենց այստեղ է ափ իջել խաչակրաց արշավանքից վերադարձող սուրբ Լյուդովիկոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երը գտնվել է Հարավֆրանսիական ռազմական գործողության կենտրոնում։
18-րդ դարում Երը միստրալից իր բնական պաշտպանվածության շնորհիվ դարձել է մոդայիկ հանգստավայր։ Բացի ֆրանսիական թագավորներից, հանգստանալու նպատակով ամռանը Եր են եկել անգլիական արքայազն ռեգենտը և թագուհի Վիկտորյան ։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն այստեղ ապրել է երկու տարի։ 1860 թվականի սեպտեմբերի 20-ին այս քաղաքում է մահացել Լև Տոլստոյի ավագ եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Տոլստոյը[8] ։ Կյանքի վերջին տարիները Եր-լե-Պալմիեի ծերանոցում է անցկացրել բանաստեղծ Գեորգի Իվանովը, ով մահացել է այստեղ 1958 թվականի օգոստոսին։
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 54 527 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 55 402 մարդ[7] ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
28505 | 34875 | 36123 | 38999 | 48043 | 51417 | 55007 | 54527 | 55402 |
2010 թվականին աշխատունակ տարիքի (15-ից մինչև 64 տարեկան) 33.319 մարդկանցից 23.666-ը տնտեսապես ակտիվ էին, 9.653-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության մակարդակը՝ 71,0%, 1999թ. եղել է 67,7%)։ 23.666 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էր 20476-ը (10824 տղամարդ և 9652 կին), որպես գործազուրկ հաշվառվել են 3190-ը (1491 տղամարդ և 1699 կին)։ 9653 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2888-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 3349-ը՝ թոշակառուներ, ևս 3416-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[11][12] ։
2010 թվականի ընթացքում համայնքում եղել են 26258 հարկվող տնային տնտեսություններ, որոնցում բնակվում էր 55.030 մարդ։ Ընդ որում՝ միջին եկամուտը մեկ հարկատուի հաշվով կազմել է 19 հազար 113 եվրո[13] ։
Եր (1991–2020 averages, extremes 1959–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 23.0 (73.4) |
23.3 (73.9) |
25.9 (78.6) |
27.2 (81) |
35.6 (96.1) |
36.5 (97.7) |
42.3 (108.1) |
37.8 (100) |
36.5 (97.7) |
29.7 (85.5) |
25.0 (77) |
23.9 (75) |
42.3 (108.1) |
Միջին բարձր °C (°F) | 13.6 (56.5) |
13.8 (56.8) |
16.0 (60.8) |
18.1 (64.6) |
21.9 (71.4) |
25.8 (78.4) |
28.8 (83.8) |
29.0 (84.2) |
25.4 (77.7) |
21.4 (70.5) |
17.1 (62.8) |
14.3 (57.7) |
20.4 (68.7) |
Միջին օրական °C (°F) | 9.2 (48.6) |
9.2 (48.6) |
11.3 (52.3) |
13.5 (56.3) |
17.1 (62.8) |
20.8 (69.4) |
23.4 (74.1) |
23.6 (74.5) |
20.5 (68.9) |
17.1 (62.8) |
13.0 (55.4) |
10.1 (50.2) |
15.7 (60.3) |
Միջին ցածր °C (°F) | 4.9 (40.8) |
4.6 (40.3) |
6.6 (43.9) |
8.8 (47.8) |
12.3 (54.1) |
15.7 (60.3) |
18.1 (64.6) |
18.3 (64.9) |
15.5 (59.9) |
12.8 (55) |
8.8 (47.8) |
5.9 (42.6) |
11.0 (51.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −11.0 (12.2) |
−7.1 (19.2) |
−5.9 (21.4) |
−0.4 (31.3) |
1.0 (33.8) |
6.5 (43.7) |
9.9 (49.8) |
8.6 (47.5) |
6.0 (42.8) |
2.3 (36.1) |
−2.0 (28.4) |
−4.9 (23.2) |
−11.0 (12.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 73.7 (2.902) |
51.2 (2.016) |
44.0 (1.732) |
55.2 (2.173) |
39.5 (1.555) |
36.6 (1.441) |
7.8 (0.307) |
14.4 (0.567) |
57.9 (2.28) |
105.1 (4.138) |
108.6 (4.276) |
74.8 (2.945) |
668.8 (26.331) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 5.7 | 5.0 | 4.6 | 5.7 | 4.1 | 2.8 | 0.9 | 1.6 | 4.5 | 6.8 | 7.8 | 6.1 | 55.6 |
Միջ. ձնառատ օրեր | 0.4 | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 0.1 | 0.9 |
աղբյուր: Meteo France[14][15][16] |
Միջնադարյան ամրոցի ավերակներ | Քաղաքի կենտրոնը Տամպլիեր աշտարակով | Քաղաքի փողոցներում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.