![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Map_of_Council_of_Europe_member_states_by_founding_and_later_members.svg/langhy-640px-Map_of_Council_of_Europe_member_states_by_founding_and_later_members.svg.png&w=640&q=50)
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
ԵԽ անդամ երկրներ, Եվրոպայի տարածքում հիմնադրված ամենահին կազմակերպություններից մեկի անդամ երկրներ, որը ստեղծվել է 1949 թվականի մայիսի 5-ին։ Եվրոպայի Խորհուրդը հիմնադրվել է եվրոպական 10 երկրների կողմից։ Հունաստանը և Թուրքիան միացել են երեք ամիս անց, իսկ Իսլանդիան և Արևմտյան Գերմանիան՝ մեկ տարի անց։ Ներկայումս ԵԽ-ին անդամակցում են 47 պետություններ։ Վերջինը երկիրը, որը դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ Մոնտենեգրոն է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Map_of_Council_of_Europe_member_states_by_founding_and_later_members.svg/640px-Map_of_Council_of_Europe_member_states_by_founding_and_later_members.svg.png)
Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ԵԽ անդամակցությունը բաց է եվրոպական բոլոր պետությունների համար, եթե նրանք ապահովում են ժողովրդավարական համապատասխան արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Եվրոպական գրեթե բոլոր պետությունները անդամակցում են Եվրոպայի Խորհրդին, բացառությամբ Բելառուսի, Վատիկանի և Ղազախստանի։ Վերջինիս տարածքի մեծ մասը գտնվում է Կենտրոնական Ասիայում[1]։ Բացի այդ, ԵԽ-ին չեն անդամակցում չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունները։