From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական գավաթ 1991–92 Եվրոպական գավաթի 37-րդ մրցաշրջանն էր, որում հաղթեց Բարսելոնան՝ եզրափակչում պարտության մատնելով Սամպդորիային 1–0 հաշվով[1] լրացուցիչ ժամանակում։ Սա 1966 թվականից սկսած իսպանական ակումբի առաջին հաղթանակն էր Եվրոպական գավաթի մրցաշարում։ Եզրափակիչը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում 1992 թվականի մայիսի 20-ին, խաղը դիտում էին 70 827 հանդիսական։
Եվրոպական գավաթ 1991–92 1991–92European Cup | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Սեպտեմբերի 18, 1991 թ.— Մայիսի 20, 1992 թ. |
Մասնակիցներ | 32 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Բարսելոնա (1-ին տիտղոս) |
Երկրորդ տեղ | Սամպդորիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 73 |
Խփված գոլեր | 192 (2.63 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Սերգեյ Յուրան Ժան-Պիեռ Պապեն |
Խփած գոլեր | 7 |
← 1990–91 1992–1993 → |
Սա վերջին մրցաշարն էր, որը անվանվում էր «ՈՒԵՖԱ Եվրոպական գավաթ», մյուս տարվանից սկսած մրցաշարը վերանվանվեց «ՈՒԵՖԱ Չեպիոնների լիգա»։ Այս տարի առաջին անգամ կիրառվեց խմբային փուլ, որում ներգրավված էին ութ երկրորդ տուրի հաղթողները, որոնք բաժանվել էին երկու խմբի։ Խմբերի հաղթողները հանդիպեցին եզրափակիչում։ Այս տարին վերջին անգամ մրցաշարին մասնակցեց ակումբ ԳԴՀ-ից։
Գործող չեմպիոն Ցրվենա Զվեզդան այս տարի Հարավսլավական պատերազմների պատճառով հնարավորություն չուներ խաղեր անցկացնել սեփական մարզադաշտում, ինչը և հնարավոր է պատճառ դարձավ նրա դուրս մնալուն խմբային փուլում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.