From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ», առաջին մրցույթն էր Եվրատեսիլի պատմության մեջ։ Տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա), մի փոքրիկ դահլիճում Տեատրո Կուրսաալ անվանումով։
Առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան իր «Refrain» երգով։
Հանդիպման ժամանակ Մոնակոյում 1955 թվականին, Եվրոպական հեռարձակողների միության անդամները քննարկել են տարբեր գաղափարներ կազմակերպելու մի համաեվրոպական երգի մրցույթ, ոգեշնչված լինելով իտալական երաժշտական Սան Ռեմո փառատոնից[2]։ Այս հանդիպումից հետո ծնվեց Եվրատեսիլ երգի մրցույթը։ Որոշվեց անցկացնել առաջին մրցույթը հաջորդ տարի Շվեյցարիայի Լուգանո քաղաքում։
Մրցույթի պատմության մեջ առաջին վայրը, որը հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, եղել է Տեատրո Կուրսաալ թատրոնը, որը գտնվում է Շվեյցարական Լուգանո քաղաքում։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 273 մետր բարձրության վրա։ Շվեյցարիայի խոշորագույն քաղաքների մեջ Լուգանոն 9-րդն է։ Բնակչության մեծամասնությունը խոսում է իտալերեն։
Թույլատրվում էր միայն անհատական կատարումներ։ Բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցներին ընտրությունը ազգային հեռուստատեսությամբ։ Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Դանիան բաց թողեցին առաջին մրցույթը այն պատճառով որ ուշ կազմակերպեցին իրենց ազգային ընտրությունը։ Այդ տարի հեռուստատեսությամբ չցուցադրվեց քվեարկության արդյունքները ուղղակի գլխավոր ժյուրի Ռոլֆ Լիբերմանը բեմ բարձրացավ և հայտարարեց հաղթողի անունը իսկ մնացած մասնակիցների արդյունքները մնաց անհայտ, և հետևաբար նրանք զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։
Միակ դեպք էր մրցույթի պատմության մեջ երբ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել է ոչ թե մեկ այլ երկու երգ։ Նաև միակ դեպքն էր երբ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել իր երկրի օգտին։ Բացի այդ Շվեյցարիայի ժուրիին թույլ էր տրվել քվեարկել նաև Լյուքսեմբուրգի պատվիրարկության անունից։
Երկու ժյուրիի անդամներ բոլոր մասնակից երկրներից մեկնեցին Լուգանո` իրենց ձայնը գաղտնի տալու երգերի համար, բայց Լյուքսեմբուրգի ժյուրիի անդամները չկարողացան մեկնել Լուգանո։ Քվեարկության համակարգը այս մրցույթում թույլ էր տվել ժյուրիին քվեարկել ցանկացած մրցակից երգի օգտին, այդ թվում` սեփական երկրի օգտին։ Բացի այդ` ԵՀՄ-ի կողմից Շվեյցարիան ստացավ թույլտվություն քվեարկել Լյուքսեմբուրգի կողմից։ Այս համակարգը երբեք չի կրկնվել։
Բացի հաղթած երկրի արդյունքից մնացած արդյունքները չեն հայտարարվել։
Սայմոն Բարքլայի "Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի ամբողջական և անկախ ուղեցույց" գրքում որտեղ ներկայացված են բոլոր տարիների քվեարկության արդյունքները, բայց չկա 1956-ինը գրում է որ. «քվեարկության արդյունքները մինչ օրս բացահայտված չեն».
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Հայերեն | Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Նիդեռլանդներ | հոլանդերեն | Յեթի Փերլ | «De vogels van Holland» | Հոլանդիայի թռչունները | 2 |
02 | Շվեյցարիա | գերմաներեն | Լիզ Ասսիա | «Das alte Karussell» | Հին կարուսելը | 2 |
03 | Բելգիա | ֆրանսերեն | Ֆուդ Լեկլերք | «Messieurs les noyés de la Seine» | Սենայում խեղդված պարոնը | 2 |
04 | Գերմանիա | գերմաներեն | Վալտեր Անդրեաս Շվարց | «Im Wartesaal zum großen Glück» | Երջանկության սպասելիս | 2 |
05 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Մաթե Ալտերի | «Le temps perdu» | Կորցրած ժամանակ | 2 |
06 | Լյուքսեմբուրգ | ֆրանսերեն | Միշել Առնո | «Ne crois pas» | Չհավատաս | 2 |
07 | Իտալիա | իտալերեն | Ֆրանկա Ռայմոնդի | «Aprite le finestre» | Բացեք պատուհանը | 2 |
08 | Նիդեռլանդներ | հոլանդերեն | Քորի Բրոքքեն | «Voorgoed voorbij» | Շուրջ հավերժ | 2 |
09 | Շվեյցարիա | գերմաներեն | Լիզ Ասսիա | «Refrain» | Կրկներգ | 1 |
10 | Բելգիա | ֆրանսերեն | Մոնի Մարկ | «Le plus beau jour de ma vie» | Իմ կյանքի ամենա գեղեցիկ օրը | 2 |
11 | Գերմանիա | գերմաներեն | Ֆրեդի Քուին | «So geht das jede Nacht» | Ահա թե ինչպես է ամեն գիշեր | 2 |
12 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Դանի Դոբերսոն | «Il est là» | Նա այստեղ է | 2 |
13 | Լյուքսեմբուրգ | ֆրանսերեն | Միշել Առնո | «Les amants de minuit» | Կեսգիշերի սիրահարները | 2 |
14 | Իտալիա | իտալերեն | Տոնինա Տորիելլի | «Amami se vuoi» | Սիրիր ինձ եթե ուզում ես | 2 |
Ազգային հեռարձակողները ուղարկել են իրենց մեկնաբաններին մրցույթի, ապահովելու լուսաբանումը մրցույթի իրենց մայրենի լեզվով։
Երկիր | Մեկնաբան | Հեռարձակող |
---|---|---|
Նիդերլանդներ | Պիետ տե Նույլ | NTS |
Շվեյցարիա | Ջորջես Հարդի | TSR |
Բելգիա | Ջանին Լամբոթ | INR |
Նանդ Բերտ | NIR | |
Գերմանիա | Վոլֆ Միթլեր | Deutsches Fernsehen |
Ֆրանսիա | Միշել Ռեբել | RTF |
Լյուքսեմբուրգ | Ժակ Նավադիկ | Télé-Luxembourg |
Իտալիա | Բիյանկա Մարիա Պիչինինո | Programma Nazionale |
Որոշ չմասնակցող երկրներ, նույնպես հեռարձակում էին մրցույթը իրենց համապատասխան հեռուստաընկերությունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.