Եվրամայդանի ժամանակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրամայդան (ուկրաիներեն՝ Євромайдан), զանգվածային բազմահազարանոց բողոքի ակցիա Կիևի կենտրոնում, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներում, որը սկսվել է 2013 թվականի նոյեմբերի 21-ին։ Ակցիայի մեկնարկի համար առիթ է հանդիսացել Ուկրաինայի կառավարության կողմից Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացի կասեցումը։ Մայդանում վրանային քաղաքը ցրելուց և 2014 թվականի հունվարի 16-ին Գերագույն ռադայի կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու համար պատժամիջոցների խստացում նախատեսող օրենքների ընդունումից հետո ակցիան կտրուկ հակաիրավական և հակակառավարական բնույթ է ստացել և[1], ի վերջո, 2014 թվականի փետրվարին հանգեցրել է պետական իշխանության փոփոխման։