From Wikipedia, the free encyclopedia
Եվդեմոս Հռոդոսցի (հուն․՝ Εύδημος ο Ρόδιος, մ.թ.ա. 4–րդ դար, ենթադրաբար՝ մ.թ.ա. 370/350—մ.թ.ա. 300/290 թթ․ միջև), հին հույն փիլիսոփա, Արիստոտելի աշակերտներից։
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 350[1][2] Հռոդոս, Օսմանյան կայսրություն[1][2] |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 290[1][2] Հռոդոս, Օսմանյան կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Հռոդոս |
Ուղղություն | Պերիպատետիկյան դպրոց |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գիտության պատմություն և պատմաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Արիստոտել[3][4][5] |
Eudemus of Rhodes Վիքիպահեստում |
Ծնվել է Հռոդոս կղզում, սակայն կյանքի մեծ մասն անց է կացրել Աթենքում։ Ուսուցանել է Արիստոտելի մոտ, հանդիսացել է նրա լավագույն աշակերտներից մեկը։ Մ.թ.ա. 322 թվականին՝ Արիստոտելի մահից հետո, հավակնել է պերիպատետիկյան դպրոցի ղեկավարի դերին, սակայն մատնվելով անհաջողության և զիջելով Թեոփրաստեսին՝ նույն թվականին վերադարձել է Հռոդոս, որտեղ տրամաբանության և ֆիզիկայի դասախոսություններ է կարդացել․ դասավանդման համար նյութ են ծառայել Արիստոտելի ստեղծագործությունները։
Նրան են վերագրում «արիստոտելյան բարոյագիտության» վերամշակումը, որը հայտնի է «եվդեմյան բարոյագիտություն» անվանմամբ և շարադրված է յոթ գրքով։
Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում Եվդեմոսի փիլիսոփայական հայացքները Էռնեստ Ռադլովը բնութագրել է այսպես[6]․
«Տրամաբանության մեջ հեռանալով Արիստոտելի ուսմունքից՝ Եվդեմոս Հռոդոսցին հարում է Թեոփրաստեսին։ Աստվածության մասին ուսմունքում մենք Եվդեմոսի մոտ գտնում ենք Աստծո մասին արիստոտելյան հասկացության որոշակի քննադատություն։ Եվդեմոսն բարոյագիտությունը դնում է աստվածաբանության հետ ավելի սերտ հարաբերության մեջ, քան Արիստոտելը, ով բարոյագիտությանը տալիս է մարդաբանական հիմնավորում։ Եվդեմոսը ի վերջո երջանկությունը հանգեցնում է մարդու բնական բնութագրերին, որոնք ներկայանում են նրան որպես Աստծո պարգև։ Բարոյագիտության և՛ սկիզբը, և՛ վերջը, այսինքն՝ նրա նպատակը, որոշվում են աստվածության հասկացությամբ՝ «ամեն ինչ բարիք է այն չափով, որքանով այն խթանում է աստվածության ճանաչմանը»։ Չարիքը, ընդհակառակը, շեղում է մեզ աստվածության մասին խորհելուց։ Եվդեմոսի՝ բարոյագիտությունը աստվածաբանության հետ դրած սերտ կապի մեջ զգացվում է որոշակի հեռացում Արիստոտելից և մերձեցում Պլատոնին։ Եվդեմոսի բարոյագիտությունը սովորաբար տպագրվում է Արիստոտելի աշխատությունների ժողովածուներում։»
Բնագիր տեքստ (ռուս.) |
---|
«Отступив в логике от учения Аристотеля, Э. Родосский примкнул к Теофрасту. В учении о Божестве мы находим у Э. некоторую критику Аристотелевского понятия о Боге. Этику Э. ставит в более тесную связь с богословием, чем Аристотель, который дает антропологическое обоснование этике. Э. в конце концов сводит счастье к природным данным человека, которые представляются ему даром Бога. И начало этики, и конец её, то есть цель, определяются понятием Божества: „все является благом в той мере, в какой оно способствует познанию Божества“. Зло, напротив, отвлекает нас от созерцания Божества. В тесной связи, в которую Э. ставит этику с теологией, видно некоторое уклонение от Аристотеля и приближение к Платону. Этика Э. обыкновенно печатается в собрании сочинений Аристотеля.» |
Եվդեմոս Հռոդոսցին կազմել է ամենաառաջին աշխատությունները երկրաչափության պատմության և աստղագիտության պատմության մասին, որոնք ակտիվորեն օգտագործվել են հաջորդող հին հունական հեղինակների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.