![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Eugene_Lavrenchuk_director_2.jpg/640px-Eugene_Lavrenchuk_director_2.jpg&w=640&q=50)
Եվգենի Լավրենչուկ
ուկրաինացի ռեժիսոր / From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Վիկտորովիչ Լավրենչուկ (ուկրաիներեն՝ Лавренчук Євген Вікторович, լեհ.՝ Eugeniusz Ławreńczuk, հունիսի 24, 1982(1982-06-24), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի թատերական ռեժիսոր, մանկավարժ[1][2], Մոսկվայի լեհական թատրոնի համահիմնադիր (2002), գեղարվեստական ղեկավար (մինչև 2014 թվական)[3][4], «Դերասանական և ռեժիսուրայի դպրոցի» գեղարվեստական ղեկավար[5]։ Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր (2018-2021)։ «Ուկրաինայի առաջին թատրոնի և կինոյի դպրոցի» ռեկտոր (2018)[6][7], Համաուկրաինական օպերային ֆորումի հիմնադիր և փորձագիտական խորհրդի նախագահ[8]։ Բեմադրել է ավելի քան 30 ներկայացում։ Եվրոպայում միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր։ Կազմակերպում է բեմականացումներ, ինչպես նաև դասավանդում է Ուկրաինայում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում և Իսրայելում[9][10]։ Դերասանական և ռեժիսուրայի դասավանդման մեթոդների հեղինակ է[11][12][13]։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2021)[14]։
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1982(1982-06-24) (42 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ | lavrenchuk.com |
![]() |