Եվգենի Միխայլովիչ Աբալակով (ռուս.՝ Евгений Михайлович Абалаков, փետրվարի 4 (17), 1907, Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1948(1948-03-24), Մոսկվա, ԽՍՀՄ), կազակ, խորհրդային քանդակագործ և լեռնագնաց, ալպինիզմի վաստակավոր վարպետ (1934), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալակով ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Եվգենի Աբալակով, Ծնվել է ...
Եվգենի Աբալակով
Ծնվել էփետրվարի 4 (17), 1907
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 24, 1948(1948-03-24) (41 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քանդակագործ, լեռնագնաց և մարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
 Yevgeniy Abalakov Վիքիպահեստում
Փակել

Նա առաջինն էր, ով հաղթահարեց Ստալինի պիկի վերելքը (19621998 թվականներին՝ Կոմունիզմի պիկ, ներկայումս՝ Իսմայիլ Սամանիի պիկ) (Պամիր, 1933) պամիր-տաջիկական արշավախմբի ջոկատից միայն նրան հաջողվեց հասնել գագաթին 1933 թ. - 7 495 м. Ավելի քան հիսուն գագաթների վերելքի է մասնակցել, գիտական հետազոտություններ է կատարել, ուսումնասիրել և քարտեզին է հանձնել Պամիրի և Տյան-Շանի լեռնաշղթաներ և սառցադաշտեր։

Կենսագրություն

1932 թ. Աբալակովը ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտը, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր, մի շարք գեղանկարների և քանդակների հեղինակ էր, որոնցից առավել հայտնի են «Լեռնագնացն ու լեռնագնացուհին» քանդակային խումբը, Կերչի Լենինի արձանը, որը 1941 թ ոչնչացվեց ֆաշիստների կողմից։

«Հայրենական Մեծ պատերազմի» տարիներին, կամավոր մեկնեց ռազմաճակատ, (1941-1942) մասնակցեց Մոսկվայի համար ճակատամարտին, Կովկասի պաշտպանությանը, դասավանդում էր ռազմական լեռնագնացություն։

Եվգենի Աբալակովը զոհվեց 1948 թ. մարտի 24–ին գազից թունավորումից։ Դա Աբալակովի մահվան պաշտոնական տարբերակն էր, որը այն տարիներին անգամ քննադատվում էր։

Աբալակովը թաղված է Նովոդեվիչյե գերեզմանատանը Մոսկվայում։

Նրա եղբայրը՝ Վիտալի Աբալակովը նույնպես հանրահայտ լեռնագնաց էր։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Աբալակով» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.