Եպիփան Կիպրացի
From Wikipedia, the free encyclopedia
Եպիփան Կիպրացի (հին հունարեն՝ Ἐπιφάνειος Κύπρου, մոտ 315[1][2], Ելեվֆերոպոլիս - մայիս 403, Միջերկրական ծով), ընդհանրական եկեղեցու վարդապետ, հայ եկեղեցու տոնելի սուրբ (հիշատակը նշվում է 2 անգամ՝ Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը[3]), Կիպրոսի եպիսկոպոսապետ (367 թ-ից)։ Ծնվել է Պաղեստինում, հռչակվել է իր աղքատասիրությամբ, անբասիր կյանքով, պայքարել է հերետիկոսությունների, մասնավորապես՝ գնոստիկության, Որոգինեսի ուսմունքի դեմ, պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու հավատի Նիկիո հանգանակը, թողել է հարուստ գրական ժառանգություն։
Արագ փաստեր Եպիփան Կիպրացի, Ծնվել է ...
Եպիփան Կիպրացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 315[1][2] |
Ծննդավայր | Ելեվֆերոպոլիս |
Մահացել է | մայիս 403 |
Մահվան վայր | Միջերկրական ծով |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ազդվել է | Աթանաս Ալեքսանդրացի |
Երկեր | Պանարիոն և Chronicle? |
Մասնագիտություն | քահանա և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս և Հարավային Հուստինիանայի և ամբողջ Կիպրոսի արքեպիսկոպոս |
Epiphanius of Salamis Վիքիպահեստում |
Փակել