Եշավրե

From Wikipedia, the free encyclopedia

Եշավրեmap

Եշավրե[1][2] (նորվ.՝ Iešjávri), լիճ Նորվեգիայի հյուսիսում՝ Ֆինմարք կոմսությունում։

Արագ փաստեր Կոորդինատներ ...
Thumb
Եշավրե
նորվ.՝ Iešjávri
Thumb
'
69°39′55″ հս․. լ. 24°12′32″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Վարչատարածքային բաժանում Ֆինմարք
Հայելու բացարձակ բարձրությունը 390 մ
Երկարություն 13 կմ
Լայնություն 10 կմ
Ավազանի մակերեսը 68,4 կմ²
Ամենամեծ խորությունը 14 մ
Միջին խորությունը 4 մ
Սկիզբ առնող գետերը Իյոշիոկա
Փակել

Լճի անվանումը ունի սաամերեն ծագում և թարգմանաբար նշանակում է «բարձր ջուր» (Store norske leksikon): Գտնվում է ծովի մակարդակից 390 մ բարձրության վրա՝ Ֆինմարքի բարձրավանդակի վրա, Ալտա ֆյորդից 40 կմ հարավ-արևելք և Պորսանգեր ֆյորդից 50 կմ հարավ-արևմուտք։ Լճի մակերեսը 68,4 կմ² (որոշ աղբյուրներում նշվում է 68,16 կմ²)[3]։ Այն հանդիսանում է Ֆինմարք կոմսության ամենամեծ լիճը։ Հյուսիսից հարավ ձգվում է 13 կմ։ Վարչատարածքային առումով ներառված է Ալտայի կոմունայում (համայնքում)։

Ջրագրության առումով մտնում է Բարենցի ծովի ավազանի մեջ։ Լճի հարավային մասին սկիզբ է առնում Իյոշիոկա գետը, որը սկզբում հոսում է հարավ, այնուհետև միանալով Կարասյոկա գետին թափվում է Բարենցի ծով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.