From Wikipedia, the free encyclopedia
Ենիչերիներ (օսման.՝ يڭيچرى yeniçeri - նոր զինվոր), էլիտար հետևազորային միավորումներ, որոնք ձևավորվել են Օսմանյան սուլթանի թիկնապահներից[2][3]։ Ստորաբաժանումները ամենայն հավանականությամբ հիմնադրվել են Մուրադ I-ի (1362–89) գահակալման ժամանակ.[4]:
Ենիչերիներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | elite troops? |
Զորքերի տեսակ | հետևազոր[1] |
Երկիր | Օսմանյան կայսրություն[1] |
Մտնում է | Օսմանյան բանակ[1] |
Տեղաբաշխում | Ադրիանապոլիս |
Շրաբ | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Ստեղծվեց | 1363 |
Ճակատամարտեր | Կոսովոյի ճակատամարտ |
Լուծարվեց | 1826[1] |
Նրանք սկսել են որպես գերևարված քրիստոնյա տղաներից կազմված ստրուկների էլիտար կորպուս, որոնք կրոնափոխվել էին իսլամի[5] և հայտնի դարձան որպես խիստ կարգապահ մարտիկներ։ Ի տարբերություն սովորական ստրուկների, նրանք ստանում էին կանոնավոր աշխատավարձ։ Իրավունք չունենալով ամուսնանալ կամ առևտրով զբաղվել` նրանք պետք է նվիրված լինեին սուլթանին[6]։ Տասնյոթերորդ դարում Օսմանյան բանակի աճի հետ միասին ստորաբաժանումների կարգապահության քաղաքականությունը նվազեց։ Ստորաբաժանումները կազմալուծվեցին 1826 թվականին Մահմուդ II սուլթանի կողմից Ենիչերիների կորպուսի լուծարումից հետո, երբ 6.000 և ավելի Ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.