բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Եղրիզենի (լատին․՝ Aleurites), տունգ, իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։Աճում է արևադարձային երկրներում և բարեխառն գոտու խոնավ մերձարևադարձային շրջաններում։ Տալիս է խիստ թունավոր, մսալի պտուղներ։ Հայտնի է տունգի ծառի հինգ տեսակ՝ լեռնային, ճապոնական, չինական, Ֆորդի և կորդատա։ Ֆորդի և կորդատա ծառատեսակները համեմատաբար ցրտադիմացկուն են և աճում-պտղակալում են նաև բարեխառն գոտու մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը սառնամանիքներ չեն լինում։
Եղրիզենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae) |
Ցեղ | Եղրիզենի (Aleurites) J.R.Forst. & G.Forst. |
Եղրիզենիները բրգաձև սաղարթով, տասից տասնհինգ մետր բարձրության ծառեր են։ Տերևները խոշոր են, երեքից հինգ բլթականի, ծաղիկները՝ միասեռ, սպիտակ կամ վարդագույն երանգով, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Պտուղն ընկույզ է, խոշոր կորիզանման, թունավոր, արտաքինից կանաչ։ Տունգի՝ ֆորդի և կորդատա ծառերը փարթամ են, հասնում են 9—10 մ բարձրության։ Ունեն խոշոր մուգ կանաչավուն տերևներ, սպիտակադեղնավուն ծաղիկներ։ Պտուղները մեծ են, մսալի, դասավորված փնջերով։ Կորիզը խոշոր է, ձվաձև։ Պտղաբերում է 3-5-րդ տարում, իսկ բարձր բերքատվությունը սկսում է 12-16-րդ տարում։
Ֆորդի ծառի հայրենիքը Չինաստանն է, իսկ կորդատա տեսակինը՝ Ճապոնիան։ Նրան «հրաշալի ծառ» անվանել են չինացիները, իսկ ճապոնացիները տվել են «յուղի ծառ» անվանումը։ Երկու երկրներում էլ մեծ տարածություններ են բռնում այդ ծառերի վայրի տեսակները։ Վերջին տասամյակներում տունգի ծառատեսակները Չինաստանում և Ճապոնիայում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում աճեցվում են հատուկ պլանտացիաներում։ ԱՄՆ-ում սկսվել է մշակվել 1925 թվականից։ Տունգի պլանտացիաները մեծ տարածություններ են բռնում՝ Ֆլորադայի, Ալաբամայի, Միսսիսիպիի և մյուս նահանգներում։ Տունգի պտղի կորիզները պարունակում են 50-60% յուղ։ Ճիշտ է, այն թունավոր է, բայց օժտված է տեխնիկական հատկություններով։ Այդ յուղից պատրաստում են բարձր որակի ներկ, լաք, էմալ, որոնք շատ շուտ չորանում են, ունեն բացառիկ դիմացկունություն։ Խիստ կայուն են թթուների, ալակալիների և ջրի ազդեցության նկատմամբ։ Նախկինում Չինաստանը եղել է տունգի յուղի արտահանող միակ երկիրը։ Հին չինական փայտի առագաստանավերը ներկում էին տունգի ներկով, որն օժտված էր բացառիկ դիմացկությամբ։ Հանրահայտ են չինական այն լաքերը, որոնք պատրաստվում են տունգի յուղից։ Չինական ճենապակյա նուրբ թասերի ու գավաթների գեղեցիկ գույները պայմանավորված են տունգի յուղով։ Տունգի յուղը շատ թանկ է գնահատվում համաշխարհային շուկայում։ Այդ ներկանյութը կիրառվում է նավաշինության, ավտոմոբիլային արդյունաբերության, ինքնաթիռաշինության, վագոնաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Տունգի յուղն օգտագործում են լինոլեում, մոմլաթ, տոլ, կրկնակոշիկների լաք պատրաստելու համար։ Այն օգտագործվում է անջրաթափանց նյութերի, ինչպես նաև ջրասուզակների հատուկ համազգեստների արտադրության համար։ Ալյումինիում օքսիդի և նրա խառնուրդից պատրաստում են բազմատեսակ հրակայուն նյութեր։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ օգտագործվում են էլեկտրամեկուսիչներ արտադրելու համար։
Տունգի կուլտուրան առաջին անգամ ճապոնիայից և Չինաստանից 1897 թվականին բերել է Բաթումիի բուսաբանական այգու տնօրեն, ռուս նշանավոր բուսաբան պրոֆեսոր Կրասնովը, որը ճանապարհորդել է Հնդկաստան, Չինաստան, Շրի-Լանկա, Ճապոնիա։ Վերադարձին իր հետ բերում է նա տունգի կորդատա ծառատեսակի տնկիներ և տնկում Արևմտյան Վրաստանի ծովափնյա շրջանում, որտեղ բնակլիմայական պայմանները նպաստավոր են այդ ծառատեսակի աճման և պտղակալման համար։ Սակայն մինչև 1930 թվականին այն համարվել է դեկորատիվ ծառ։
Տունգի ծառի բարձր բերքատվությունը սկսվում է նրա աճման 13 տարուց հետո, ծառի հասակի հետ բարձրանում է նրա բերքատվությունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.