Եղջերուներ ( Cervidae), երկկճղակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Ունեն բարձր ոտքեր, կարճ պոչ, երկար և շարժուն ականջներ։ Արուները (հյուսիսային եղջերուների նաև էգերը) կրում են ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են նորերով։ Եղջերուների մազածածկը կոշտ քստամազ է, բրդատակում՝ աղվամազ։ Գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն և հասունները)՝ բծավոր։

Thumb
Կովկասյան ազնվացեղ եղջերու «Դիլիջան» ազգային պարկում

Տարածում

Հայտնի են 17 սեռի մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է 6 տեսակ։ Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում և անտառատունդրայում՝ փոքր խմբերով։ Աշնանը և ձմռանը հյուսիսային եղջերուները հավաքվում են մեծ հոտերով ու անցնում հարյուրավոր կմ։

Ենթաընտանիքներ

Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝

  • մունջակներ (Cervulinae),
  • ջրային (Hydropotinae),
  • իսկական ( Cervinae),
  • ամերիկյան եղջերուներ (Neocervinae)։

Իսկական եղջերուներին են պատկանում ազնվացեղ եղջերուները, բծավոր եղջերուները, եղնիկը և մարալը։ Վերջինս տարածված է Ղրիմում, Կովկասում, Սիբիրի հարավում, Հեռավոր Արևելքում։

Մարմնի կառուցվածքը

Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։

Սնունդ

Եղջերուները խոտակեր կենդանիներ են, սնվում են տարբեր բույսերով՝ մամուռներով, քարաքոսերով, խոտերով, ճյուղերով, տերևներով։ Որոշ տեսակներ նախընտրում են ավելի փափուկ բուսական կեր։

Բազմացում

Սեռահասուն են դառնում 1,5 տարում։ Զուգավորվում են աշնանը կամ ամռան վերջին։ Ձագերին (1-2) մայրը, մինչև նոր հղիությունը, կերակրում է կաթով։

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.