հայ հրապարակախոս, լրագրող, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Եղիա Չուբար (Եղիա Չուբարյան, ծածկանունները՝ Սպարտակ, Թոփթեցի, հուլիսի 18, 1898 - փետրվարի 19, 1938[1]), հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից[2]։
Եղիա Չուբար | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1897 (127 տարեկան) |
Վախճանվել է | հուլիսի 18, 1938 |
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր և սցենարիստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Երևան և Վերելք |
Եղիա Չուբար Վիքիդարանում |
Ծնվել է Թոփթիում (այժմ՝ Ռուսաստանի Ռոստովի մարզում)։ Ավարտել է Ռոստովի գիմնազիան։ 1918 թվականին աշխատել է Թիֆլիսում և Բաքվում։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Քութայիս։ Բանտից փախել և 1919 թվականին հասել է Երևան, որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սպարտակ» կազմակերպության հիմնադրմանը։ 1919 թվականին արտաքսվել է Հայաստանից։ 1920 թվականին աշխատել է Նոր Նախիջևանում, եղել է «Բանվորի կռիվ» թերթի խմբագիր։ Նույն թվին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում։
Հիշյալ թերթերից բացի Եղիա Չուբարը 1921 - 1936 թվականին խմբագրել է «Գրական թերթ» (Երևան), «Երևան» (Փարիզ), «Խարիբկիթ» (Դոնի Ռոստով), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ), «Վերելք» (Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը։
1925 - 1927 թվականներին աշխատել է Փարիզում։ 1927 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվում է Փարիզում և արտաքսվում Ֆրանսիայից։ Վերադառնալով Երևան, աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում։ 1933-1936 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, ապա արվեստի գործերի կոմիտեի նախագահը։ Եղիա Չուբարը հայ առաջին կինոսցենարիստներից է. գրել է «Մեքսիկական դիպլոմատներ» (Հայֆիլմ, 1931) և «Երկու գիշեր» կինոնկարների սցենարները։ 1937-ին դատապարտվեց ստալինյան ռեժիմի կողմից և մահապատժի ենթարկվեց 1938 թվականի հուլիսի 18-ին[3]։
Եղիա Չուբար (1933). Նկարիչ Փանոս Թերլեմեզյան.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.