Եղեգնուտ (Շահումյանի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եղեգնուտ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 150 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, բուժակ մանկաբարձական կետ, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 53 աշակերտ։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Եղեգնուտ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Համայնքի ղեկավար | Բաբկեն Սարգսյան | |
Հիմնադրված է | 1999 թվական թ. | |
Բնակչություն | 260 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը բարձր լեռնային է։ Եղեգնուտ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են կրաքարի հանքային պաշարներ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
2015 թվականին Եղեգնուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 249 մարդ, 48 տնտեսություններ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թվական), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թվական), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժկետ, գործում են միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 52 աշակերտներ, 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխաներ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.