![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Kovalevskaya_Ekaterina.jpg/640px-Kovalevskaya_Ekaterina.jpg&w=640&q=50)
Եկատերինա Կովալևսկայա
From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա Կովալևսկայա (ռուս.՝ Екатерина Ковалевская, ապրիլի 17, 1974(1974-04-17), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, միջազգային վարպետ, կին գրոսմայստեր։ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանատավարտ է[3]։
Եկատերինա Կովալևսկայա | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 17, 1974(1974-04-17) (50 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | միջազգային վարպետ[1], կանանց գրոսմայստեր, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2285 |
ՖԻԴԵ համար | 4116704 |
365chess | Ekaterina_Kovalevskaya |
Chesstempo համար | 109836 |
ICCF համար | 109836 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2] |
Անդամակցություն | Բադեն-Բադեն |
![]() |
Հաղթել է 1994 և 2000 թվականների Ռուսաստանի կանանց շախմատի առաջնությունում[4], 2004 թվականին նույն առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը[4]։ Այս վերջին նվաճման շնորհիվ դարձել է միջազգային վարպետ։
Կովալևսկայան արծաթե մեդալ է վաստակել 2000 և 2001 թվականների կանանց անհատական շախմատի Եվրոպայի առաջնությունում։
Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Շախմատային օլիմպիադաներում (1994, 1998, 2000, 2002, 2004 և 2006 թվականներին), կանանց Շախմատի աշխարհի թիմային առաջնություններում (2007 և 2009 թվականներին) և կանանց Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններում (2005 և 2007 թվականներին)[5]։