From Wikipedia, the free encyclopedia
Ելոուսթոունի կալդերա (անգլ.՝ Yellowstone Caldera), հրաբխային կալդերա ԱՄՆ հյուսիս-արևմուտքում գտնվող Ելոուսթոուն ազգային պարկում։ BBC-ի «Հորիզոն» (անգլ.՝ Horizon) գիտա-հանրամատչելի վավերագրական սերիալում «գերհրաբուխ» եզրը օգտագործվելուց հետո Ելոուսթոունի կալդերան անվանում են նաև Ելոուսթոունի գերհրաբուխ։
Ելոուսթոունի կալդերա | |
---|---|
Yellowstone Caldera | |
Ելոուսթոունի կալդերայի հյուսիսարևելյան հատվածը, երևում է Հեյդեն հովիտով հոսող Ելոուսթոուն գետը։ | |
Տեսակ | կալդերա[1] և գերհրաբուխ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղադրություն | ԱՄՆ |
Լեռնային համակարգ | Ժայռոտ լեռներ |
Ձևավորում | 640000 տարեկան |
Վերջին ժայթքում | 70,000 տարի առաջ[2][3] |
Բարձրություն (ԲԾՄ) | 2805[4] մ |
Հայտնաբերող | ԱՄՆ երկրագիտական ծառայություն |
Սմիթսոնիան կոդ | 325010 |
Պատկերներ Վիքիպահեստում |
Կալդերան գտնվում է Վայոմինգ նահանգի հյուսիսարևմտյան մասում, որտեղ է ազգային պարկի մեծ մասը։ Կալդերան ձգվում է 72 կմ և ունի 55 կմ լայնություն։ Այս չափերը ճշտվել են ԱՄՆ երկրաբանական ծառայության 1960-1970 թվականների հետազոտությունների ընթացքում, որոնք ղեկավարել է Բոբ Քրիստիանսենը։ Արդյունքում հաստատվել է, որ կալդերան գրավում է ազգային պարկի տարածքի 1/3-ը[5]:
Ելոուսթոունը Հավայան կղզիների նման գտնվում է հրաբխային տաք կետի վրա, որտեղ մանտիայի հալված ապարները հոսում և շարժվում են վերև, դեպի երկրակեղև։ Այժմ Ելոուսթոունի տաք կետը ծածկված է Ելոուսթոունի սարահարթով, իսկ առաջ նրա հրաբխային ժայթքումների արդյունքում ստեղծվել է Սնեյք գետի ցածրավայրի արևելյան հատվածը (Ելոուսթոունից արևմուտք)։ Տաք կետի դիտվող շարժումը դեպի արևելք ու հյուսիս-արևելք է, իսկ Հյուսիս-ամերիկյան սալաքարը շարժվում է արևմուտք ու հարավ-արևմուտք, դեպի տաք կետի «հատակը»[6]։
Ելոուսթոունի գերհրաբուխի խառնարանի փլուզվածքները հայտնաբերվել են միայն 1960-ական թվականներին, տիեզերքից լուսանկարելու միջոցով։ Պարզվել է, որ խառնարանի տակ մինչ այժմ պահպանվել է մագմայի հսկայական պարկ, որի խորությունը 8000 մ է։ Հալվածքի ջերմաստիճանը կենտրոնում 800 °C է, սա հերիքում է հիդրոթերմալ հանքավայրերի աղբյուրները տաքացնելուն, երկրի մակերես բարձրացնելուն ջրային գոլորշիները, ծծմբաջրածինն ու ածխաթթուն[7]։
Ելոուսթոունի սնուցումը ապահովում է հսկայական պլյումը՝ մինչև 1600 °C տաքացած մանտիայի պինդ ապարների ուղղահայաց հոսքը։ Երկրի մակերևույթին մոտ պլյումը հալվելով վերածվում է մագմայի, որն էլ նպաստում է ջրաբուխների և ցեխային կաթսաների առաջացմանը։Կտրվածքում պլյումը 660 կիլոմետրանոց սյուն է կողային փքվածքներով, որը վերևում լայնանում է, ստանալով ձագարի տեսք։ Վերին երկու ճյ
ուղավորումները գտնվում են անմիջապես ազգային պարկի տարածքի տակ, նրանք ստեղծում են մագմայի խոռոչ (խորությունը՝ 8-16 կմ Երկրի մակերևույթից ներքև)։ Միլիոնավոր տարիների ընթացքում Հյուսիս-ամերիկյան մայրցամաքային սալը շարժվել է դեպի պլյումը, իսկ դա ստեղծել է նոր կալդերաներ, որոնք նոր ժայթքումներ էին առաջացնում[8]։
Ելոուսթոունի երեք հսկայական ժայթքումներից առաջինը եղել է 2,1 մլն տարի առաջ։ Այդ ժամանակ հրաբխային նետումները բարձրացել են 50 կմ՝ մինչև ստրատոսֆերայի վերին սահմանը։ Քանդվել են լեռնաշղթաները, հրաբխային մոխիրը ծածկել է Հյուսիսային Ամերիկայի տարածքի քառորդը։ Նման մասշտաբի այլ համաղետ չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում։ Համեմատելու համար՝ նոր ժամանակների ամենամեծ աղետը ինդոնեզական Տամբոր հրաբխի ժայթքումն է, որի ժամանակ 160 կմ³ ապար է դուրս նետվել ընդերքից, որը 15 անգամ քիչ է Ելոուսթոունյան առաջին ժայթքումի արտանետումից, որը 2500 կմ³ էր[9]։ Գերհրաբուխի երկրորդ ժայթքումը տեղի է ունեցել 1,27 մլն տարի առաջ, որի ընթացքում արտանետվել է ընդամենը 280 կմ³ ապար։ Երրորդ ժայթքումը տեղի է ունեցել 640000 տարի առաջ և կրկնակի թույլ է եղել, քան առաջինը։ Բայց դա էլ է հերիքել, որ հրաբխի գագաթը քանդվի, և առաջանա 150 կմ տրամագծով կալդերա[7]։ Հսկայական ժայթքումի հավանականությունը գիտնականների կողմից գնահատվում է տարվա մեջ 0,00014 %։ Նման հաշվարկները հենվում են ժայթքումների միջև նախկին երկու ժամանակահատվածների վրա, բայց գիտնականները ասում են, որ նման երկրաբանական զարգացումները կանոնավոր չեն տեղի ունենում և կանխատեսել դրանք հնարավոր չէ[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելոուսթոունի կալդերա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.