From Wikipedia, the free encyclopedia
Եթեր (հին հունարեն՝ Αἰθήρ, [aitʰɛ̌ːr]), Հին հունական դիցաբանության մեջ Սկզբնական դիցերից մեկն է։ Եթերն վերին օդի շերտի, հավերժական Լույսի մարմնավորում է։ Այն մարմնավորում է մաքուր վերին օդը, լեռնային թարմ օդը, որ դիցերն են շնչում, ի տարբերություն հասարակ օդին (ἀήρ օդ), որը մահկանացուներն են շնչում։ Ինչպես Տարտարոսն և Էրեբոսն, Եթերն էլ կարող էր ունենալ սրբավայրեր Հին Հունաստանում, բայց նա չուներ տաճարներ, իսկ դա քիչ հավանական է դարձնում նրա պաշտամունքի առկայությունը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Եթեր | |
---|---|
Տեսակ | հին հունական առաջին աստվածներ |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն և հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Էրեբոս |
Մայր | Նիքս |
Քույր/Եղբայր | Հեմերա |
Ամուսին | Հեմերա |
Զավակներ | Թալասա, Աուրա, Գեա, Ուրանոս, Aergia?, Էրոս, Դիոնե, Altercatio?, Դոլոս և Դոլոր |
Ըստ Հեսիոդոսի Թեոգոնիա ՝ Եթերն (Պայծառություն) Էրեբոսի (խավար) և Նիկտայի (Գիշեր) որդին էր, իսկ Հեմերային (Օր) գալիս էր եղբայրը։
Հիգինոս
Ըստ Հռոմեացի գրող Հիգինոսն, Եթերն Քաոսի և Caligo (Darkness) որդին էր։ Յան Բրեմմերի խոսքերով.
Հիգինոսնս ... իր Առասպելները սկսեց մի տարօրինակ հունական և հռոմեական կոսգմոգոնիայի և վաղ տոհմաբանության խարնուրդով։ Այն սկսվում է հետեւյալ կերպ. Ex Caligine Chaos. Ex Chao et Caligine Nox Dies Erebus Aether (Praefatio 1) Սկզբում Խիթ Քաոսն էր։ Քաոսից և Մթությունից / Մառախուղից առաջացան Գիշերը, Օրն, Խավարը ու Պայծար Լույսը (Նախաբան 1) Նրա ծագումնաբանությունը կարծես շեղվում է Հեսիոդոսից և սկսվում է Կալիգոից՝ Մթությունից / Մառախուղից։
Կալիգոն (Մթությունը / Մառախուղը) հավանականորեն գոյություն ուներ Ալկմանի բանաստեղծությաների մեջ, բայց այլ հունական կոսմոգոնիաների մեջ չէր նշված և հիշատակված։ |
Համաձայն Հիգինոսին, Եթերի և Հեմերայի երեխաներն էին՝ Երկիրը, Երկինքը, և Ծովը, իսկ Եթերի և Երկրի երեխաներն էին. Վիշտը, Նենգութունը, Բարկութունը, Ողբը, Կեղծիքը, Երդումը, Վրեժխնդրությունը, Անզսպությունը, Կռիվը, Մոռացկոտությունը, Ծուլությունը, Վախը, Հպարտությունը, Արյունապղծությունը, Պայքարն, Օվկիանոսն, Թեմիսն, Տարտարոսը, Պոնտոսը, և Տիտաններ՝ Բրիարոս, Գիգես, Ստերոպս, Ատլաս, Հիպերիոն և Պոլուս, Սատուրն, Օպս, Մոնետա, Դիոնա և երեք Էրինիաներ՝ Տիսիփոնե, Ալեկտո և Մեգերա։
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Թարգմանությունը |
Αιθηρ | Aether, Ether | Լուսավոր վերին օդ |
Ακμων | Acmon | Զենիթ (akme) անխոնջ (akmês) |
Արիստոփանեսը նշում էր, որ Եթերն Էրեբոսի որդին էր։ Սակայն, Դամասկիուսը ասում էր, որ Եթերն, Էրեբոսն ու Քաոսը բարեկամ էին և հանդիսանում էին Քրոնոսի ժառանգներ (Հայր ժամանակի)։ Ըստ Եփիփանիոսի, աշխարհը ստեղծվել է որպես տիեզերական ձու, շրջապատված Ժամանակով ու Անխուսափելիությամբ (հավանաբար Քրոնոս և Անանկե) օձի տեսքով։ Միասին նրանք սեղմում են ձու, բաժանելով աշխարհը երկու կիսագնդերին։ Դրանից հետո, ատոմները տեսակավորվում են՝ թեթև ու բարակ ատոմները լողում են վերև և դառնում են Լուսավոր Օդ (Եթեր / կամ Ուրանոս) և նոսրացված Քամի (քաոս), իսկ ծանր և կեղտոտ ատոմները խորտակվում են ու դառնում են Երկիր (Գեա) և Օվկիանոս (Պոնտոս և / կամ Օվկիանոս)։
Հինգերորդ Օռփեական օրհներգում Եթերը նկարագրվում է որպես "բարձր թագավորության, երբեմն Զևսի անխորտակելի ուժի նյութ",լավագույն տարր", և "բոլոր արարածների կյանքի փայլը":
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.