From Wikipedia, the free encyclopedia
Եզդիների հետապնդում (Zulma Êzdiyan), ցեղասպանություն[2][3], իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Հյուսիսային Իրաքի գրավումից հետո։ Դրսևորվել է եզդիների արտաքսման, նրանց զանգվածային սպանությունների, եզդի կանանց առևանգման մեջ։ Եզդիների դեմ ԻՊ-ի գործողությունները հայտնի են դարձել որպես «հարկադիր շրջանառության արշավ»[4][5]։
Եզդիների ցեղասպանություն | |
---|---|
Տեսակ | ցեղասպանություն |
Երկիր | Իրաք և Սիրիա |
Տեղադրանք | Սինջար |
Տարեթիվ | օգոստոս 2014 |
Վիրավորներ | 6000 ± 1000[1] |
Genocide of Yazidis by the Islamic State Վիքիպահեստում |
Շուրջ 50 հազար եզդի փախստական է դարձել, ևս մի քանի հազարը զոհվել է[6][7][8]։
Հյուսիսային Իրաքում հարձակման ընթացքում ԻՊ գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, ինչից հետո նրանք սկսել են իրականացնել այնտեղ ապրող եզդիների զանգվածային մահապատիժներ[9][10], ինչի հետևանքով, տարբեր տվյալներով, 50-60 հազար եզդիներ ստիպված են եղել փախչել Շենգալի լեռներ[7]։ Զինյալները պաշարեցին նրանց ապաստարանները լեռներում։ Պաշարվածները սննդի և ջրի պակաս ունեին[11][12]։ Սինջարի գրավման հաջորդ օրը՝ 2014 թվականի օգոստոսի 4-ին, եզդիների հոգևոր առաջնորդ արքայազն Թահսին Սայիդը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել եզդիներին[13]։
2016 թվականի մարտի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԴԱԻՇ-ի գործողությունները ցեղասպանություն է անվանել քրիստոնյաների և եզդիների դեմ[14]։ 2016 թվականի հունիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը[15]։
2018 թվականին Հայաստանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը[16]։ 2022 թվականի հուլիսի 8-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է եզդիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև[17][18]։
Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են Իրաքը, Շոտլանդիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Պորտուգալիան, Ավստրալիան, Հայաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իրաքյան Քուրդիստանը, Իռլանդիան, Կանադան և Եվրամիությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.