![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Coat_of_arms_of_Armenia.svg/langhy-640px-Coat_of_arms_of_Armenia.svg.png&w=640&q=50)
ԵԱՀԿ Մինսկի խումբ
From Wikipedia, the free encyclopedia
ԵԱՀԿ Մինսկի խումբ (անգլ.՝ The OSCE Minsk Group), ԵԱՀԿ երկիր անդամների համանախագահների մի խումբ, որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը[1]։
Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։
Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են առ այսօր։
Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։
Այժմ համանախագահներ են.
Ժակ Ֆոր, Ֆրանսիա
Իգոր Պոպով, Ռուսաստան
Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ