From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Քլարենս Մաքքլելանդ (անգլ.՝ David Clarence McClelland, մայիսի 20, 1917, Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 27, 1998[1][2], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, Պահանջմունքների տեսության հեղինակ, թեմատիկ ապերցեպտիվ թեստի գնահատման նոր մեթոդիկայի վերամշակող[8], հոգեբանության պրոֆեսոր[9]։
Դևիդ Մաքքլելանդ անգլ.՝ David McClelland | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1917 Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 27, 1998[1][2] (80 տարեկան) Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան, համալսարանի դասախոս և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Ուեսլեական համալսարան և Բոստոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Ուեսլեական համալսարան և Միսուրիի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Հայտնի աշակերտներ | Դենիել Գոուլման |
Պարգևներ |
Դևիդ Քլարենս Մաքքլելանդը ծնվել է 1917 թվականի մայիսի 20-ին Մաունթ Վերնոնում, Նյու Յորքի նահանգ։ 1938 թվականին ավարտել է Ուեսլիանի համալսարանը հոգեբանության բակալավրի աստիճանով։ 1939 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Միսսուրիի համալսարանում։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1941 թվականին Յեյլի համալսարանում[9]։
Ուսումն ավարտելուց հետո Մաքքլելանդը աշխատել է Կոնեկտիկուտի քոլեջում, ապա որպես պրոֆեսոր՝ Ուիսլիանի համալսարանում[9]։ 1956 թվականին Մաքքլելանդը պրոֆեսոր է դարձել Հարվարդի համալսարանում մինչև 1987 թվականը։ Ապա նա պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել Բոստոնի համալսարանում, որտեղ մնացել է մինչև կյանքի վերջ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.