![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/72MM_14_DominicJames_2550_%2528a%2529.jpg/640px-72MM_14_DominicJames_2550_%2528a%2529.jpg&w=640&q=50)
Դևիդ Գանդի
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Ջեյմս Գանդի (անգլ.՝ David James Gandy, փետրվարի 19, 1980(1980-02-19), Billericay, Basildon, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մոդել։ Հայտնի է դարձել մոդելներ փնտրող հեռուստատեսային մրցույթում հաղթելուց հետո։ Մի քանի տարի եղել է իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի գլխավոր դեմքերից մեկը, որի ընթացքում մասնակցել է այդ ընկերության արշավներին և նորաձևության ցուցադրություններին։
Դևիդ Գանդի David Gandy | |
---|---|
![]() Դևիդ Գանդին 2014 թվականին | |
Ծնվել է | փետրվարի 19, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Բիլերիքեյ, Էսսեքս, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Բրիտանացի |
Կրթություն | University of Gloucestershire? և The Billericay School? |
Մասնագիտություն | Սուպերմոդել |
Աշխատանք | Մոդել |
Աշխատավայր | Միացյալ Թագավորություն |
![]() |
Մոդելային այն ոլորտում, որտեղ գերազանցապես նիհար տղամարդիկ էին, Դևիդը հեղափոխություն առաջացրեց՝ լինելով ավելի ամրակազմ և մկանոտ։ Նրա տեսքը ստիպեց մի շարք դիզայներների փոխել իրենց հայացքները և ընտրել հենց իր տիպի մոդելների[1]։ Մոդելը հայտնվել է բազում ամսագրերի շապիկներին, հարցազրույցներ է տվել, լուսանկարվել է և ստացել բազմաթիվ մրցանակներ։
Դևիդը սկսել է բլոգ վարել բրիտանական Vogue–ի համար, ստեղծել է բջջային հավելված և զբաղվում է բարեգործությամբ։