Դրոշակաձող
From Wikipedia, the free encyclopedia
Դրոշակաձող (հոլ.՝ vlag), երկաթե, փայտյա կամ պլաստիկ ուղղահայաց ձող, որի վրա բարձրացնում են դրոշը։
Երբեմն դրոշակաձողը հագեցած է լինում տարբեր մեխանիզմներով, որպեսզի դրոշի վերև բարձրացնելը էլ ավելի հարմար լինի։
Աշխարհի ամենաբարձր դրոշակաձողի բարձրությունը հասնում է 170 մետրի, այն գտնվում է Սաուդյան Արաբիայում, Ջիդդա քաղաքում։ Դրոշակաձողը կառուցվել է 2014 թվականին մտցվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ։
Բարձրությամբ երկրորդը գտնվում է Դուշանբեում։ Դրոշակաձողի շինարարությունը սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Տաջիկստանը տոնել է ազգային դրոշի տոնը։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 30-ին։ Դրոշակաձողի բարձրությունը կազմում է 165 մետր։ Բարձրությամբ երրորդ դրոշակաձողը գտնվում է Ադրբեջանում, Բաքու քաղաքում։ Դրոշակափայտի շինարարությունը ավարտվել է 2010 թվականին։
Մինչև 2010 թվականը ամենաբարձր դրոշակաձողը եղել է Թուրքմենստանի Աշխաբադի գլխավոր դրոշը, 133 մետր բարձրությամբ։ Ռուսաստանի դաշնության ամենաբարձր դրոշակաձողը միացված է Օստանկինո հեռուստաաշտարակի հետ։