Դվինի եկեղեցական ժողով, 506 թվականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Քննարկվել են դավանական խնդիրներ, մասնավորապես նեստորականությանը և քաղկեդոնականությանը առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշումը պարզելու նպատակով։

Thumb
Դվինի կաթողիկե եկեղեցին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան Վարդ Մամիկոնյանի (505–509 թվականներ) գլխավորությամբ, Սյունյաց եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները։ Պահպանվել է միայն մեկ ժողովական՝ «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով առաջին թուղթը, որը գրել է Բաբկեն Ա Ոթմսեցին։

Ժողովն արդեն հրավիրվել էր, երբ Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնց հատկապես Սելևկիայի 499 թվականի ժողովից (որտեղ նեստորականությունը հռչակվել էր Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական դավանություն) հետո հալածանքների էին ենթարկել նեստորականները, պաշտպանություն են հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ Հայոց կաթողիկոսը գրով հաստատի, թե որն է ճշմարիտ դավանությունը, քանի որ նեստորականները պարծեցել էին, թե հայերը, հույները, վրացիներն ու աղվանները ևս իրենց հավատն ունեն։ Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից հավաստել է, որ Հայ եկեղեցին Նեստորի և նրա կողմնակիցների վարդապետությունը մերժում է ու նզովում։ Նամակը գրվել է հայերեն ու պարսկերեն և կնքվել բոլոր ժողովականների ստորագրությամբ։ Այս ժողովում ընդունվել է մեզ չհասած «Պայման նամակը» (որը նաև «Հավատո նամակ» է կոչվում), որով մերժվել ու լռելյայն դատապարտվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը։

Դվինի այս ժողովը երևույթ էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման, նրա հականեստորական, հակաքաղկեդոնական դիրքորոշման ճշտման գործում։ Դվինի Ա ժողովը հանրագումարն էր դավանական այն պայքարի, որ Հայ եկեղեցին նախորդ տասնամյակներում մղել է քրիստոնեական տարբեր հոսանքների՝ քաղկեդոնականության, նեստորականության, եվտիքականության դեմ։ Միաժամանակ Հայ եկեղեցու հեղինակության և դիրքի ապացույցն էր 6-րդ դարի քրիստոնյա Արևելքում ծավալված դավանական վեճերում։ Տարբեր դավանանքների պատկանող դրացի քրիստոնյաները, գիտակցելով Հայ եկեղեցու նշանակությունը և դերը Արևելքի քրիստոնյա եկեղեցիների մեջ, աշխատել են ձեռք բերել Հայ եկեղեցու հովանավորությունը և տեսնել իրենց դավանական այն պայքարի, որ Հայ եկեղեցին նախորդ տասնամյակներում մղել է քրիստոնեական տարբեր հոսանքների՝ քաղկեդոնականության, նեստորականության, եվտիքականության դեմ։

Միաժամանակ Հայ եկեղեցու հեղինակության և դիրքի ապացույցն էր 6-րդ դարում քրիստոնյա Արևելքում ծավալված դավանական վեճերում։ Տարբեր դավանանքների պատկանող դրացի քրիստոնյաները, գիտակցելով Հայ եկեղեցու նշանակությունը և դերը Արևելքի քրիստոնյա եկեղեցիների մեջ, աշխատել են ձեռք բերել Հայ եկեղեցու հովանավորությունը և տեսնել իրենց դավանանքից։

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.