From Wikipedia, the free encyclopedia
«Մինամ, դու գեղեցիկ ես» (հանգըլ՝ 미남이시네요 / Մինամ-ի սինեյո, անգլ.՝ A.N.Jell: You're beautiful[2]), հարավկորեական հայտնի դորամա (հեռուստասերիալ)։ Ռեժիսորը Հոն Սոն Չհանն է։ Ճապոնիայում հեռուստասերիալը հայտնի է «Իկսեմեն-դեսու-նէ» անվանմամբ։ 2011-ին եթեր է դուրս եկել դորամայի նորացված տարբերակը՝ բաղկացած արդեն 12 սերիայից։ Հեռարձակվել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 26-ը Հարավային Կորեայի SBS հեռուստաալիքով։ Յուրաքանչյուր սերիայի միջին տևողությունը 66 րոպե է։
Մինամ, դու գեղեցիկ ես | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հեռուստադրամա և music television? |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Չան Կըն Սոկ, Փակ Շին Հյե, Ջունգ Յոնգ Հվա, Լի Հոնգ Կի, Uee?, Kim In-gwon?, Kim Sung-ryung?, Jung Chan?, Choi Soo-eun?, Bae Geu-rin? և Choi Ran? |
Պրոդյուսեր | Հոն Ջոն Ըն, Հոն Մի Ռան |
Սցենարիստ | Hong Mi-ran? և Hong Jung-eun? |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | հոկտեմբերի 7, 2009[1]-ից նոյեմբերի 26, 2009-ը |
Հեռուստաալիք | SBS TV? |
Դիստրիբյուտոր | SBS և Նեթֆլիքս |
Նախորդ | Swallow the Sun? |
Հաջորդ | Will It Snow For Christmas?? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Մի արևոտ օր Կու Մի Նյո անունով փոքրիկ սկսնակ միանձնուհի իր վարդագույն մոպեդով ուղևորվում է քաղաք՝ դեպի Հռոմ տոմսը վերցնելու համար։ Եվ այն, ինչի նա իսկապես չէր սպասում, որ նրա ետևից կգնա մի տարօրինակ ակնոցավոր տղամարդ։
Հոգնեցուցիչ հետապնդումից հետո, տղամարդը, որն իրեն անվանում էր Մայի մենեջեր, հաղորդեց նրա եղբոր մասին։ Պարզվեց, որ Կու Մի Նամը ընտրված է ձայնագրման ընկերության նախագահի կողմից հարյուրավոր հայտատուներից՝ օգնելու համար երկար տարիների աշխատանքից բավականին հոգնած մեներգչին։ Իհարկե, լուրը ամենաուրախալիներից է, բայց Մի Նամը այն ստանում է՝ լինելով ԱՄՆ-ում, որտեղ Կորեայում վերջերս կատարված պլաստիկ վիրահատությունը ուղղող վիրահատության է ենթարկվում, և ոչ մի կերպ չի կարող վերադառնալ՝ պայմանագիրը ստորագրելու համար։ Բայց քանի որ եղբայրն ու քույրն այսքան նման են, ապա թող Կու Մի Նյոն կատարի եղբոր դերը, մինչև վերջինս վերադառնա։ Հռոմ թռչել ցանկացող միանձնուհին սկսում է մտածել, թե արդյո՞ք դա Աստծո կողմից տրված նշան չէ և համաձայնում է մտնել արկածների մեջ։ Խմբում լինելու ընթացքում, շատ բան է փոխվում Կու Մի Նյոյի սրտում։ Կկարողանա՞ սկսնակ միանձնուհին հաղթահարել բոլոր դժվարությունները և գտնել սեփական երջանկությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.