From Wikipedia, the free encyclopedia
Նորին թագավորական մեծությունՙ դուքս Ալեքսանդր, թագաժառանգ Ալեքսանդր, (ապրիլի 19, 2016[1], Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդիայի թագաժառանգ, Կարլ Ֆիլիպի և նրա տիկին Սոֆիայի առաջին որդին, գործող թագավոր Կարլ XVI Գուստավի և թագուհի Սիլվիի հինգերորդ թոռը։
Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի շվեդ.՝ Prins Alexander, hertig av Södermanland | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 2016[1] (8 տարեկան) |
Ծննդավայր | Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | Շվեդիայի եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական և աշակերտ |
Ծնողներ | հայր՝ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1], մայր՝ Սոֆիա դքսուհի Վերմլանդացի[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Prins Alexander, Duke of Södermanland Վիքիպահեստում |
2015 թվականի հոկտեմբերի 15֊ին պարզվել է, որ թագաժառանգ Կարլ Ֆիլիպը և նրա կինը՝ թագուհի Սոֆյան սպասում են իրենց առաջնեկի ծննդին՝ 2016 թվականի ապրիլին[2]։ Թագաժառանգ Ալեքսանդրը ծնվել է 2016 թվականի ապրիլի 19֊ին՝ ժամը 18:25 ֊ին՝ Ստոկհոլմի Դանդերյուդ հիվանդանոցում[3]։ Նորածնի քաշը եղել է 3595 գրամ, հասակը՝ 49 սմ[4]։ Ապրիլի 20֊ին թագաժառանգի ծունդը նշվել է հրավառությամբ՝ 21 զարկով ՝ Շեպպսհոլմեն կղզում, որը դեմ դիմաց է գտնվում Ստոկհոլմյան պալատին։ Հրավառություն է եղել նաև Բուդենում, Կարլսկրունայում և Գյոթեբորգում[5]։
2016 թվականի ապրիլի 21֊ին թագավոր Կարլ XVI Գուստավը նախարարների խորհրդի նիստում հայտնել է թագաժառանգի անունը և տիտղոսը․ թագաժառանգ Ալեքսանդր Էրիկ Խուբերտուս Բերտիլ, դուքս Սոդերմանլանդացի։ Էրիկ անունը թագաժառանգը ստացել է իր պապի՝ Էրիկ Խելկվիստի պատվին։ Բացի դրանից այդ անունն են կրել մի քանի շվեդական թագավորներ, նրանցից վերջինը եղել է Էրիկ XIV–ը։ Բերնադոտների դինաստիայում այդ անունը կրել է Վեստմանլանդսկի դուքս թագաժառանգ Էրիկը։ Անուններից մեկը՝ Խուբերտուսը հանդիսանում է թագավորի չորրորդ անունը։ Բերտիլ անունն արդեն հանդիպել է թագավորական ընտանիքում, սա նաև թագաժառանգ Կարլ Ֆիլիպի անուններից մեկն է[6]։ Շվեդիայի պատմական գավառներից մեկը՝ Սոդերմանլանդը տեղակայված է Սվեալանդ շրջանում, դրանից առաջ դքսերի տիտղոսը տիտղոսը կրել են թագաժառանգներ Կարլը (ապագա թագավոր Կարլ XIII), Օսկարը (ապագա թագավոր Օսկար I) և Վիլհելմը (1884—1965)[7]։
2016 թվականի ապրիլի 22֊ին կատարվել է շնորհակալական մաղթանք՝ «Te Deum» (քրիստոնեական հիմն)։ Բացարձակ գենետիկ օրենքի ուժով, որը Շվեդիայում գործում է 1980 թվականից, Նորին Թագավորական Գերազանցությունը Շվեդական թագը ժառանգելու կարգով զբաղեցնում է հինգերորդ տեղը․ (թագուհի Վիկտորիայից, Էստելից, թագաժառանգ Օսկարից և իր հայր՝ թագաժառանգ Կարլ Ֆիլիպից հետո)։
2016 թվականի սեպտեմբերի 9֊ին թագաժառանգ Ալեքսանդրը կնքվել է արքեպիսկոպոս Անտիե Յակելենի ձեռամբ՝ Դրոթթնինգհոլմ պալատի մատուռում, որտեղ նախկինում կնքվել են իր զարմիկները՝ թագուհի Լեոնորը և թագաժառանգ Նիկոլասը։ Նրա կնունքի արարեղությանը ներկա են եղել թագուհի Վիկտորիան՝ հայրական կողմի զարմուհին, Լինա Ֆրեյդը՝ մայրական կողմի զարմուհին, Վիկտոր Մագնուսոնը՝ թագուհի Կրիստինայի փոքր որդին և Ալեքսանդրի զարմիկը, Յան֊Օկե Խանսսոն և Կայզա Լարսսոնը՝ Կարլ Ֆիլիպի և Սոֆիայի ընկերները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.