From Wikipedia, the free encyclopedia
Դուն Կարմ Պսայլա (մալթ.՝ Dun Karm Psaila, հոկտեմբերի 18, 1871[1], Զաբուջ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 13, 1961[1], Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), Մալթայի ժողովրդական բանաստեղծ, գրող։ Մալթայի հիմնի («L-Innu Malti») բառերի հեղինակն է։
Դուն Կարմ Պսայլա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1871[1] |
Ծննդավայր | Զաբուջ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1961[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և կաթոլիկ քահանա |
Լեզու | էսպերանտո |
Քաղաքացիություն | Մալթայի թագ գաղութ |
Կրթություն | Մալթայի համալսարան |
Պարգևներ | |
Dun Karm Psaila Վիքիպահեստում |
Ծնվել է 1871 թվականին Զաբուջում։ 1885 թվականից սովորել է հոգևոր սեմինարիայում, որն ավարտելուց հետո 1894 թվականին հոգևորական է ձեռադրվել։ 1888-1890 թվականներին փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Մալթայի համալսարանում։
Աշխատել է ուսուցիչ՝ դասավանդելով իտալերեն, լատիներեն, անգլերեն, հանրահաշիվ, երկրաչափություն, տիեզերագիտություն, եկեղեցու ու քրիստոնեական հնագիտության պատմություն։ Հետագայում եղել է Մալթայի ազգային գրադարանի աշխատակից։ 1923 թվականից աշխատել է շարժական գրադարանների տնօրեն։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1936 թվականին թոշակի գնալը։
Դուն Կարմը Մալթայի ազգային դասականն է։ Սկզբնական շրջանում նա գրել է իտալերեն, իսկ 1912 թվականից՝ մալթերեն։
1912 թվականին մալթական «Quddiem Xbieha tal-Madonna» պարբերականում հրատարակվել է նրա առաջին բանաստեղծությունը։
Հետագա տարիներին հրատարակվել են նրա բանաստեղծական ժողովածուները, որոնք մեծ ճանաչում են ստացել Մալթայում։
Դուն Կարմը Մալթայի ազգային հիմնի խոսքերի հեղինակն է, իսկ երաժշտության հեղինակը Ռոբերտ Սամուտն է։ հիմնն առաջին անգամ կատարվել է 1923 թվականի փետրվարի 3-ին։ 1945 թվականին այն պաշտոնապես դարձել է Մալթայի Հանրապետության հիմնը։
Ի նշան մալթական գրանության մեջ նրա ունեցած ներդրման՝ Դուն Կարմ Պսայլան 1945 թվականին արժանացել է Մալթական թագավորական համալսարանի պատվավոր դոկտորի (honoris causa) կոչման՝ դառնալով համալսարանի կողմից առաջինն այդ կոչումը ստացած մարդը։ Մեկ տարի անց նա պարգևատրվել է Մուշիտ Ացոպարդի ոսկե մեդալով։ Եղիսաբեթ II թագուհին 1956 թվականին նրան պարգևատրել է Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշանով։ 1957 թվականին Մալթայի կառավարությունը նրան նշանակել է «ex-gratia» թոշակ՝ ի նշան մալթական գրականության մեջ նրա ունեցած ներդրման։
Դուն Կարմ Պսայլան ճանաչվել է «Մալթայի երգիչ», «Մալթայի պատմության մեծագույն բանաստեղծ»՝ ստանալով Մալթայի ժողովրդական բանաստեղծի ճանաչում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.