Դուբովաց ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դուբովաց ամրոցը ամրոց է Կարլովացում, Խորվաթիայում[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և շատո |
Տեղագրություն | Dubovac? |
Վարչական միավոր | Կառլովաց |
Երկիր | Խորվաթիա |
Վերահսկվում է | Ֆրանկոպաններ |
Dubovac Castle Վիքիպահեստում |
Դուբովաց ամրոցը նայում է խորվաթական Կարլովաց քաղաքին։ Քառակուսի աշտարակը հավանաբար կառուցվել է 13-րդ դարի ընթացքում։ 15-րդ դարում ամրոցը վերակառուցվել է վերածննդի ոճով։ Ամրոցի սեփականատերերը տարբեր մարդիկ են եղել. սլավոնացի ազնվական ընտանիք, խորվաթական կոմսեր ու դուքսեր։ 1671 թվականից մինչև 1809 թվականը Դուբովացի սեփանականատերերը կարլովացյան գեներալներ էին։ 1837 թվականին նոր սեփականատերը` կոմս Լավալ Նուջենթը, վերակառուցում է ամրոցը ռոմանտիզմի ոգով։ Դուբովացը կրկին վերանորոգվում է 1952 թվականին։ Գոյություն ունի ամրոցի այդ ժամանակվա լուսանկարը[1]։ Ամրոցը մի քանի տարի օգտագործվել է որպես հյուրանոց, և սենյակների ներքին հարդարանքին պատճառված վնասն այժմ վերականգնվում է։ Այստեղ կան թանգարանային ցուցանմուշներ։ Ամրոցի մասին պատմող նյութերը հուշում են, որ այն կառուցվել է բլուրի վրա` ուժեղացնելու պաշտպանությունն ու մեծացնելու շրջակա տարածքների տեսանելիությունը[1]։ Ամրոցի լուսանկարը վերջերս տեղադրվել է խորվաթական նամականիշի վրա[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.