From Wikipedia, the free encyclopedia
Դուայեն (ֆր.՝ doyen - ավագ, ավագագույն անձ), դիվանագիտական կորպուսի ղեկավար, ավագը ըստ դիվանագիտական դասի և տվյալ երկրում ըստ հավատարմագրման ժամանակի դիվանագիտական ներկայացուցիչ (վստահված անձ), ամենահին և աստիճանով բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ։
Բազմաթիվ կաթոլիկ երկրներում դուայենը համարվում է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը ` նունթիուսը (Հռոմի պապի Սուրբ աթոռի մշտական դիվանագիտական ներկայացուցիչը այլ պետություններում), և Աֆրիկայի մի շարք նախկին գաղութներում` նախկին մետրոպոլիայի (մայր երկիրն՝ իր գաղութներով) դեսպանը։
Դուայեն[1] կարող է դառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչության ավագը` դեսպանը կամ պապական նվիրակը (որոշ կաթոլիկ երկրներում միայն նվիրակը` անկախ հավատարմագրման ժամանակի, Տոգոյում միայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանը, իսկ Բուրկինա Ֆասոյում միայն Աֆրիկայի երկրների դեսպաններից մեկը)[2]։ Ավագության գործունեությունը, օրինակ ՝ ներառում է տեղական դիվանագիտական սովորույթների մասին գործընկերների հրահանգավորումը։ Համապատասխան դիվանագիտական կորպուսի վերադասության ժամանակ որոշում են իրենց պարտականությունները կատարելու ամսաթիվը և ժամը (ժամանակակից պետություններում պրակտիկայում այդ պահը համարում են հավատարմագրերի հանձման ժամանակը)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.