![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Doppler_hattyu.jpg/640px-Doppler_hattyu.jpg&w=640&q=50)
Դոպլերի էֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Դոպլերի էֆեկտ, ալիքի երկարության կամ հաճախականության փոփոխությունն ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում։ Իրարից անկախ հայտնաբերել են ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերը (1842 թ.) և ֆրանսիացի ֆիզիկոս Իպոլիտ Ֆիզոն (1848 թ.)։ Դոպլերի էֆեկտը դիտվում է Էներգիայի տարածման ցանկացած ալիքային պրոցեսի դեպքում։ Տատանման հաճախականության փոփոխությունը կախված է ալիքների տարածման միջավայրի նկատմամբ աղբյուրի և ընդունիչի շարժման արագությունից։ Ձայնային ալիքների համար Դոպլերի էֆեկտը դրսևորվում է ձայնի տոնի բարձրացմամբ, երբ աղբյուրն ու ընդունիչը մոտենում են իրար, և ընդհակառակը, ցածրացմամբ, երբ դրանք հեռանում են իրարից։ Վակուումում Էլեկտրամագնիսական ալիքների տարածման դեպքում հաճախականության փոփոխությունն արտահայտվում է
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Doppler_effect_diagrammatic.svg/640px-Doppler_effect_diagrammatic.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Dopplerfrequenz.gif/220px-Dopplerfrequenz.gif)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Doppler_hattyu.jpg/640px-Doppler_hattyu.jpg)
օրենքով, որտեղ՝
-ն առաքված տատանումների հաճախականությունն Է,
-ն ընդունիչի գրանցած տատանումների հաճախականությունն Է,
(
-ն աղբյուրի կամ ընդունիչի հարաբերական արագությունն Է,
-ն՝ ալիքի տարածման արագությունը),
-ն ընդունվող ճառագայթի կազմած անկյունն է շարժման ուղղության հետ։
Բեկող միջավայրում հաճախականության փոփոխման օրենքն ավելի բարդ է (հաշվի է առնվում նաև բեկման ցուցչի կախումը հաճախականությունից)։ Դոպլերի էֆեկտ հասկցությունն ընդհանրացվում է նաև ձգողական դաշտում էլեկտրամագնիսական ճառագայթման հաճախականության փոփոխման համար (Էյնշտեյնի ձգողության տեսության էֆեկտ)։