From Wikipedia, the free encyclopedia
Դոն Մերֆի (անգ․՝ Don Murphy, ապրիլ 1967, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դոն Մերֆի | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Chaminade High School? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր |
Կայք | donmurphy.net |
Դոն Մերֆին ծնվել է 1967 թ․ ապրիլին Նյու Յուրքի Լոնգ Այլնեդ քաղաքում։ Մեծացել է Նյու Յորքի Հեքսվիլ քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել «Chaminade» դպրոցում, որը գտնվում է Նյու Յորքի Մինեոլա քաղաքում։ Այնուհետև ուսումը շարունակել է Ջորջթաունի համալսարանում և ստացել է բակալավրի կոչում՝ հանրային կառավարման ասպարեզում։
Դպրոցական վերջին երեք տարիներն զուգահեռ, Մերֆին աշխատում էր «Georgetown» թերթի համար, որպես կինոքննադատ, իսկ ամռանն աշխատում էր իր հոր գովազդային գործակալությունում։ Աշխատել է նաև այնպիսի ֆիլմերի գովազդների համար, ինչպիսիք են՝ «Blow Out» (1981), «Ծիածանի տակ» (1981), «Ռէթգեյմ» (1981)։ 1986 թ․-ին Մերֆին հասկացավ, որ հակում ունի դեպի ֆիլմերը, և ընդունվեց Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց։
Այժմ Դոն Մերֆին աշխատում է Հոլիվուդի ամենահայտնի և ամենահաջողակ կինոռեժիսորներից մեկի՝ Մայքլ Բեյի հետ։ Նա մասնակցել է «Տրանսֆորմերներ» սիքվելի ստեղծմանը։ Աշխատել է նաև Բրայան Սինգերի, Շոն Լեվիի և այլ կինոռեժիսորների հետ։
Դոն Մերֆին ամուսնացած է կինոպրոդյուսեր Սյուզեն Մենթֆորդի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.