![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Donbass_economic.jpg/640px-Donbass_economic.jpg&w=640&q=50)
Դոնեցկի ածխային ավազան
From Wikipedia, the free encyclopedia
Դոնեցկի ածխային ավազան (ուկրաիներեն՝ Донецький вугільний басейн, ռուս.՝ Донецкий угольный бассейн), ածուխի հանքավայր, ձևավորված թետիսային ծովածոցերում և գետաբերաններում։ Գտնվում է Ուկրաինայի Դոնեցկի, Վորոշիլովգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Սումայի, Չեռնիգովի ն ՌԴ Ռոստովի մարզերի տարածքում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Donbass_economic.jpg/640px-Donbass_economic.jpg)
Զբաղեցնում է մոտ 60 հազար կմ² տարածություն։ Բնակչության խտությունը 1 կմ² վրա 144 մարդ է (1970)։ Խոշոր քաղաքներն են՝ Դոնեցկ, Վորոշիլովգրադ, Մակենկա, Գոռլովկա, Կրամատորսկ, Կադինկա, Կոնստանտինովկա, Շախտի և ալն։ Դոնեցկի ածխային ավազանի ընդերքը հարուստ է նաև ուրիշ օգտակար հանածոներով (սնդիկ, ծարիր, բնական այրվող գազ, քարաղ, գիպս, կավիճ, ցեմենտի հումք, հրակայուև կավեր և այլն), որոնց բազայի և բերվող երկաթահանքի հիման վրա զարգացել են արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր (մետալուրգիական, մեքենաշինական, լեռնային, քիմիական, շինանյութերի ն այլն)։
![]() |
Սա Ուկրաինայի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 436)։ ![]() |