From Wikipedia, the free encyclopedia
Դոմինոշտայն (գերմ.՝ Dominostein), գերմանական և ավստրիական քաղցրավենիք, որը հանրաճանաչ է դարձել հատկապես Սուրբ ծննդի ժամանակ։
Այն իրենից ներկայացնում է ջնարակապատ, զուգահեռանիստի տեսքով շոկոլադե կոնֆետ՝ բազմաշերտ միջուկով։ Շոկոլադը կարող է լինել մուգ, կաթնային կամ սպիտակ։ Բաղադրիչի շերտերը կարող են ներառել Նյուրնբերգի քաղցրաբլիթ, մրգային դոնդող (բալի, ծիրանի և այլն), մարցիպան կամ պերսիպան և այլն[1][2][3]։ Քաղցրավենիքի ամենատարածված խորիզներն են՝ քաղցրաբլիթ, դոնդող, պերսիպան։
Դոմինոշտայնի տեսակներից բացի, Deutsches Lebensmittelbuch֊ը սահմանում է երկու տեսակի կոնֆետ՝ ըստ որակի՝
Դոմինոշտայնը պատրաստում են հրուշակարաններում և արտադրությամբ։
Այն ստեղծել է Հերբերտ Վենդլերը (գերմ.՝ Herbert Wendler) (1912—1998) 1936 թվականին՝ Դրեզդենում։ Դոմինոշտայնը էժան էր, ոռի պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում դարձել է պրալինի փոխարինող[4][5]:Այդ ժամանակ հայտնի էր Notpraline անվամբ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.