Դոմինոյի սկզբունք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դոմինոյի սկզբունք, որոշակի երևույթի շղթայական (շղթայական ռեակցիա) տարածումն ինչ-որ գործոնի ազդեցությամբ, որն ազդում է շղթայի առաջին տարրի վրա։
Դոմինոյի սկզբունքի էությունն այն է, որ առաջին տարրի ոչ մեծ փոփոխությունն առաջացնում է հարևան տարրերի նմանատիպ փոփոխություններ, որոնք առաջացնում են հաջորդ տարրերի նմանատիպ փոփոխություններ, և այդպես շարունակվում է գծային հաջորդականությամբ։ Այս տերմինը սովորաբար օգտագործվում է մեխանիկական ազդեցությունը նկարագրելու համար, բայց երբեմն օգտագործվում է դոմինոյի քարերի ընկնելու անալոգիայի վերաբերյալ։ Որպես կանոն՝ խոսվում է դեպքերի հերթականության մասին, երբ նրանց միջև ընկած ժամանակահատվածը համեմատաբար մեծ չէ։ Տերմինը կարող է կիրառվել նաև ուղղակի իմաստով (փաստացի բախումների շարք) կամ որպես փոխաբերություն ավելի բարդ համակարգերի (ֆինանսական, քաղաքական) համար, երբ իրադարձությունների կապը բավական պայմանական է։
Դոմինոյի էֆեկտի դասական ցուցադրումը ենթադրում է կողի վրա կանգնեցված դոմինոյի քարերից շղթայի կառուցում։ Եթե դոմինոյի քարերը դրված են մեկը մյուսի հետևից, ապա առաջինին թեթևակի հրելու դեպքում մյուսներն սկսում են ընկնել մեկը մյուսի հետևից։ Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր քարի ընկելու համար անհրաժեշտ էներգիան ավելի քիչ է, քան այն էներգիան, որ հաղորդվում է բախման ժամանակ։ Այդ պատճառով էլ տեղի է ունենում շղթայական ռեակցիա։
Անցկացվում են դոմինոյի քարերի ընկնելու հատուկ ցուցադրություններ։ Կազմակերպվում են հնարավորինս երկար ցուցադրական շղթայի կառուցման միջոցառումներ։ Վերջին համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2009 թվականին, երբ ընկել է 4491863 քար։ Դրանից մեկ տարի առաջ՝ 2008 թվականի Դոմինոյի օրը, ընկել է 4345027 քար։ Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել 2005 թվականին, երբ սրահ է մտել ճնճղուկ՝ Դոմինոմյուսը, թևով շրջել դոմինոյի քարը, ինչի հետևանքով շրջվել է ռեկորդի սահմանման համար նախատեսված 23 հազար քար։ Չկարողանալով բռնել թռչունին՝ նրան սպանել են, իսկ նոր ռեկորդ սահմանելիս նրա հիշատակը հարգել են համապատասխան կոմպոզիցիայով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.