From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկ Բերնարդ Պատրիկ Լյուկ Մոնագան[1] (անգլ.՝ Dominic Bernard Patrick Luke Monaghan, դեկտեմբերի 8, 1976, Բեռլին, Արևելյան Գերմանիա), բրիտանացի կինոդերասան, հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Կորուսյալները» (2004-2010) ֆիլմերի շնորհիվ։ «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերակատարման համար ներկայացվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Դոմինիկ Մոնագան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 8, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն Իռլանդիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0597480 |
Դոմինիկ Մոնագանը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Մայրը բուժքույր է, հայրը՝ ուսուցիչ[2]։ Մոնագանի ավագ եղբայրը՝ Մեթյուն, մասնագիտությամբ ուսուցիչ է, երգիչ և երաժիշտ։ Երբ Դոմինիկը 11 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Մեծ Մանչեսթեր, իսկ դրանից հետո՝ Մանչեստր։ Դոմինիկը ազատ տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին։
Դերասան դառնալու ցանկությունը Դոմինիկի մեջ առաջացել է դեռևս մանկության տարիներին, երբ դիտում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմը։ Դպրոցական տարիներին նա հանդես էր գալիս տարբեր բեմադրություններում, ինչպիսիք են՝ «Օլիվեր Թվիստի արկածները» և «Սուրբծննդյան երգը առօրյայում»։ Որպես դերասան՝ Դոմինիկ Մոնագանը հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Մերիադոկ Բրենդիբակի դերով, «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերով և «FlashForward» հեռուստասերիալում Սայմոն Քեմփոսի դերով։
2004 թվականից Դոմինիկը հանդիպում էր Էվանջելին Լիլլիի հետ։ 2005 թվականին նրանք նշանադրվեցին։ Նրանց հարաբերությունները որոշ ժամանակով ընդհատվեցին, ապա 2008 թվականին նորից միացան, իսկ ավելի ուշ վերջնականապես խզեցին կապերը։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996-1998 | ս | «Հեթի Ուենթրոփի հետաքննությունը» | «Hetty Wainthropp Investigates» | Ջեֆրի |
1997 | հֆ | «Թշնամական ջրեր» | «Hostile Waters» | Սաշա |
2001 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» | «The Lord of the Rings: The Fellowship of the Ring» | Մերիադոկ Բրենդիբակ |
2002 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» | «The Lord of the Rings: The Two Towers» | Մերիադոկ Բրենդիբակ |
2003 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» | «The Lord of the Rings: The Return of the King» | Մերիադոկ Բրենդիբակ |
2004-2010 | ս | «Կորուսյալները (հեռուստասերիալ)» | «Lost» | Չարլի Փեյս |
2008 | ֆ | «Ես սակարկում եմ մեռյալների հետ» | «I Sell The Dead» | Արթուր Բլեյք |
2009 | ս | «Չակ» | «Chuck» | Թայլեր Մարտին |
2009 | ֆ | «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» | «X-Men Origins: Wolverine» | Քրիս Բրեդլի/Բոլտ |
2009-2010 | ս | «FlashForward» | «FlashForward» | Սայմոն Քեմփոս |
2010 | ս | «Top Gear: USA» | «Top Gear: USA» | Խաղացել է ինքն իրեն |
2011 | ֆ | «Դատաստանի օր» | «The Day» | Ռիք |
2012 | ֆ | «Հաջողության զինվորները» | «Soldiers of Fortune» | Սին |
2012 | ֆ | «Միլիոնատերի շրջագայությունը» | «The Millionaire Tour» | Կասպեր |
2012 | ս | «Դոմինիկ Մոնագանը և ամենավայրի էակները» | «Wild Things With Dominic Monaghan» | Խաղացել է ինքն իրեն} |
2016 | ֆ | «Հոգեզավակ» | «Pet» | Սեթ |
2018 | ֆ | «Համրը» | «Mute» | Օսվալդ |
2019 | ֆ | «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV» | «Star Wars. Episode IX» |
Տարի | Կատարող | Տեսահոլովակ | Դեր | Ալբոմ |
---|---|---|---|---|
2010 | Էմինեմ (feat. Ռիհաննա) | «Love the Way You Lie»[3] | Զուգընկեր | Recovery |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.