![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Cafta_countries.png/640px-Cafta_countries.png&w=640&q=50)
Դոմինիկյան Հանրապետության և Կենտրոնական Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկյան Հանրապետության և Կենտրոնական Ամերիկայի միջև ազատ առևտրի համաձայնագիր, ազատ առևտրի մասին համաձայնագիր է (իրավաբանորեն միջազգային պայմանագիր)։ Համաձայնագիրն ի սկզբանե ընդգրկում էր Միացյալ Նահանգները և Կենտրոնական Ամերիկայի այնպիսի երկրները, ինչպիսիք են Կոստա Ռիկան, Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը և Նիկարագուան, և կոչվում էր ԿԱՖՏԱ։ 2004 թվականին Դոմինիկյան Հանրապետությունը միացավ բանակցություններին, և համաձայնագիրը վերանվանվեց ԿԱՖՏԱ-ԴՀ։
Դոմինիկյան Հանրապետության և Կենտրոնական Ամերիկայի միջև ազատ առևտրի համաձայնագիր | |
---|---|
ԿԱՖՏԱ-ԴՀ | |
Պայմանագրի տիպ | Համաձայնագիր |
Ստորագրվել է — վայր |
2004թ օգոստոս 5 ԱՄՆ |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
2020 թ հունվարի 1 Այն ստեղծվել է շուկաների բացման, սակագների վերացման, ծառայությունների մատուցման խոչընդոտների նվազեցման և այլնի միջոցով նոր և ավելի լավ տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով |
Վավերացրել են | ![]() |
Կողմեր | Դոմինիկյան Հանրապետության և Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների |
Լեզուներ | Անգլերեն, իսպաներեն |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Bush_explains_history_of_White_House_desk.jpg/320px-Bush_explains_history_of_White_House_desk.jpg)
ԿԱՖՏԱ-ԴՀ-ը, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրը (ՆԱՖԹԱ) և գործող երկկողմ ազատ առևտրի համաձայնագրերը, ինչպիսիք են Կանադայի և Կոստա Ռիկայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, դիտվում են որպես բլոկային համաձայնագրեր, այլ ոչ թե որպես Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագիր (ՖՏԱԱ)։ Պանաման ավարտել է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի երկկողմ համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես Պանամա – Ամերիկյան առևտրի խթանման համաձայնագիր, և որն ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերից։
ԿԱՖՏԱ-ԴՀ համաձայնագիրը Միացյալ Նահանգների և զարգացող երկրների մի փոքր խմբի միջև առաջին ազատ առևտրի համաձայնագիրն է։ ԿԱՖՏԱ-ԴՀ-ի համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։ Այն ստեղծվել է շուկաների բացման, սակագների վերացման, ծառայությունների մատուցման խոչընդոտների նվազեցման և այլնի միջոցով նոր և ավելի լավ տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով։ 2015 թվականին երկկողմ առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 53 մլրդ ամերիկյան դոլար[1]։ 1984 թվականի Կարիբյան նախաձեռնության շնորհիվ,Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամբողջ արտահանումն գրեթե ազատվել է տուրքերից։