From Wikipedia, the free encyclopedia
Դոբրոմիր Գեորգիև Ժեչև (բուլղար․՝ Добромир Георгиев Жечев, նոյեմբերի 12, 1942[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուլղարիայի սպորտի վաստակավոր վարպետ (1965)։ Բուլղարացի միակ ֆուտբոլիստը, որը մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների։
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1942[1][2] (81 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դոբրոմիր Ժեչևն իր ամբողջ կարիերան անցկացրել է Բուլղարիայի մայրաքաղաքային ակումբներում՝ «Սպարտակում» և «Լևսկիում»[3]։ 16 տարվա ընթացքում նա անցկացրել է 369 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ[4]։
Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 73 հանդիպում (որոնցից 9-ում եղել է ավագի թևկապով) և դարձել 2 գոլի հեղինակ[3]։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի չորս առաջնության՝ 1962 (1 հանդիպում)[5], 1966 (3 հանդիպում)[6], 1970 (2 հանդիպում, գոլ Մարոկկոյի դարպասը[7])[8] և 1974[9][10]։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Դոբրոմիր Ժեչևն անցել է մարզչական աշխատանքի։ Նա գլխավորել է հունական «Արիսը» (1975-1976), «ՊԱՍ Յանինան» (1976-1977), «Վերիան» (1977-1978), ինչպես նաև բուլղարական «Լևսկին» (1981-1983, 1989) և Գոռնո Օրյախովիցայի «Լոկոմոտիվը» (1985-1988)[11]։
1981/82 մրցաշրջանում «Լևսկի» ակումբի հետ նվաճել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գավաթը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.