Դյունկերկի օպերացիա
From Wikipedia, the free encyclopedia
Դյունկերկի օպերացիա, 1940 (պայմանական անվանումը՝ «Դինամո» [Operation Dynamo]), անգլիական էքսպեդիցիոն կորպուսի և ֆրանսիական ու բելգիական առանձին զորամասերի էվակուացիան Ֆրանսիայի Դյունկերկի շրջանից Անգլիա, մայիսի 26-հունիսի 4-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սեդանի մոտ գերմանական տանկային միավորումների ճեղքման (մայիսի 20) հետևանքով գերմանական զորքերը Ֆլանդրիայում՝ Գրավլին-Արրաս-Բրյուգգեի շրջանում, ծովին սեղմեցին դաշնակից բանակներին (10 անգլիական, 18 ֆրանսիական և 12 բելգիական դիվիզիա)։ Սկսված էվակուացիան հեշտացավ նրանով, որ գերմանացիները չփորձեցին գրավել Դյունկերկը։ Դաշնակիցներին հաջողվեց փրկել 338 հազար մարդ՝ լքելով ամբողջ ռազմական տեխնիկան ու սպառազինությունը։ Անգլիացիները կորցրին 68 հազար մարդ։ Մայիսի 28-ին հանձնվեց բելգիական բանակը, իսկ հունիսի 4-ին՝ էվակուացիան ապահովող ֆրանսիական զորամասերը (40 հազար մարդ)։
Դյունկերկի օպերացիային մասնակցում էր անգլիական և ֆրանսիական 860 նավ, որոնցից 224-ը խորտակվեց և նույնքանն էլ վնասվեց։