![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/A_Sunday_on_La_Grande_Jatte%252C_Georges_Seurat%252C_1884.jpg/640px-A_Sunday_on_La_Grande_Jatte%252C_Georges_Seurat%252C_1884.jpg&w=640&q=50)
Դիվիզիոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դիվիզիոնիզմ, գեղանկարչական ոճ, առաջացել է իմպրեսիոնիզմի զարգացման ուշ փուլում։ Դիվիզիոնիզմ բառը լատիներեն բառից է, որը թարգմանաբար նշանակում է բաժանում։ Դիվիզիոնիզմը, որպես գեղակարչական ուղղություն իր ծնունդով կապվում է Ժորժ Սյորայի անվան հետ, որը նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ էր։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/A_Sunday_on_La_Grande_Jatte%2C_Georges_Seurat%2C_1884.jpg/640px-A_Sunday_on_La_Grande_Jatte%2C_Georges_Seurat%2C_1884.jpg)
Ըստ այս ուղղության, մարդու աչքը իվիճակի է միավորելու վրձնահարվածներով կտավին փոխանցված գունային կետերը` ստանալով ամբողջական պատկեր,որը կարելի է տեսնել միայն հեռվից։ Ըստ դիվիզիոնիզմի անհրաժեշտ չէր գույները միմյանց խառնել երանգ ստանալու համար։ Այս ուղղության ներկայացուցիչները կարևորում էին գույնը և օգտագործում էին երեք հիմնական գույները`դեղին, կարմիր, կապույտ. գույների ճիշտ համադրումը ուժեղացնում էր մեկը մյուսի ընկալումը:Ակնառու ներկայացուցիչներ են Սիսլեյը և Ժորժ Սյորան։