From Wikipedia, the free encyclopedia
Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս[4] (լատին․՝ Gaius Aurelius Valerius Diocletianus, ոչ վաղ քան դեկտեմբերի 22, 242 և ոչ ուշ քան դեկտեմբերի 22, 245, Doclea, Dalmatia, Հռոմեական կայսրություն[3] - դեկտեմբերի 3, 316, Salona, Dalmatia, Հռոմեական կայսրություն), Հռոմեական կայսրության կայսր 284 թ., նոյեմբերի 20-305 թ-ի մայիսի 1։ Դիոկղետիանոսի գահակալմամբ ավարտվում է 3-րդ դարի ճգնաժամը։ Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտահռոմեական և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր Օգոստոս ընտրեց ենթակայսրերի՝ Կեսարների, որպեսզի ապահովեն ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա ("չորսի իշխանությունը") կամ Չորրորդապետություն։ Նա կարողանում է հայոց գահին հաստատել ապագա Տրդատ Գ Մեծին։ Նա վարել է խիստ քաղաքականություն, որի շնորհիվ կարողացել է որոշ ժամանակով միավորել կայսրությունը։ Դիոկղետիանոսը միակ կայսրն է, ով ինքնակամ հրաժարվել է գահից։
Diocletianus Դիոկղետիանոս | |
---|---|
Հռոմեական կայսրության 51-րդ կայսր | |
Իշխանություն | Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20 – 286 թ., ապրիլի 1 (միայնակ) Ապրիլի 1, 286 թ.-305 թ-ի մայիսի 1 (որպես արևելքի Օգոստոս)[1] (20 տարի, 162 օր) |
Թագադրում | Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20 |
Լրիվ անուն | Դիոկղոս (լրիվ անունն անհայտ) (ծնվելուց մինչ թագադրում); Կեսար Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս Օգոստոս (որպես կայսր)[2] |
Ծնվել է՝ | ոչ վաղ քան դեկտեմբերի 22, 242 և ոչ ուշ քան դեկտեմբերի 22, 245 |
Ծննդավայր | Doclea, Dalmatia, Հռոմեական կայսրություն[3] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 3, 316 բնական մահով |
Վախճանի վայր | Salona, Dalmatia, Հռոմեական կայսրություն |
Թաղվել է՝ | Դիոկղետիանոսի պալատ, Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա) |
Սպլիտի մայր տաճար | |
Երկիր | Հին Հռոմ |
Նախորդ | Նումերիանոս |
Հաջորդող | Կոնստանդիոս I Քլոր Գալերիոս |
Ուղեկից | Ֆրիսկա |
քաղաքական գործիչ և միապետ | |
Երեխաներ | Galeria Valeria? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.