From Wikipedia, the free encyclopedia
Դինա Էրսիլիա Բոլուարտե Սեգարա (իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra, մայիսի 31, 1962[1][2], Chalhuanca, Apurimac Department, Պերու[3]), պերուացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ից Պերուի գործող նախագահը[6]։ Նա առաջին կին պաշտոնյան է այս պաշտոնում[7]։ 2021-2022 թվականներին նա զբաղեցրել է փոխնախագահի, ինչպես նաև Պերուի զարգացման և սոցիալական ինտեգրման նախարարության պաշտոնը։
Դինա Բոլուարտե իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Chalhuanca, Apurimac Department, Պերու[3] |
Քաղաքացիություն | Պերու |
Կրթություն | University of San Martín de Porres? |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | National Registry of Identification and Civil Status?[1][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Vice President of Peru?, Minister of Development and Social Inclusion of Peru? և Պերուի նախագահ |
Կուսակցություն | Free Peru?[5] |
Ստորագրություն | |
Dina Boluarte Վիքիպահեստում |
Ծնվել է 1962 թվականի մայիսի 31-ին Ապուրիմակ շրջանի Չալունակա քաղաքում։ Ավարտել է Սան-Մարտին-դե-Փորես համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրան[8]։
2007 թվականից և նախքան փոխնախահագի ընտրվելը եղել է ՔԿԱԳ օրգանների անալոգային ֆունկցիաներով զբաղվող Նույնականացման և քաղաքացիական վիճակի ազգային ռեգիստրի ծառայող։
Քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականին՝ «Ազատ Պերու» ձախ կուսակցականների կողմից անհաջող առաաaդրվելով Սուրկլիո շրջանի քաղաքապետի թեկնածությունում[9]։ 2020 թվականին եղել է «Ազատ Պերու»-ի թեկնածուն պարլամենտական ընտրություններում, սակայն նրա կուսակցությունը Կոնգրեսում չընդգրկվեց, քանի որ չհաղթահարեց տոկոսային շեմը[10]։
2021 թվականին նախագահական ընտրություններում ԴԻնա Բոլուարտեն դարձավ «Ազատ Պերու» կուսակցության կողմից առաջադրվախ փոխնախագահի թեկնածուն Պեդրո Կաստիլյոյի հետ։ Ընտրությունների երկրորդ փուլում նրանց դուետը հաղթանակ տարավ[11][12]։
Պաշտոնապես ստանձնեց փոխնախագահի պաշտոնը 2021 թվականի հուլիսի 28-ին։ Հաջորդ օրը՝ 2021 թվականի հուլիսի 29-ին, նախագահ Կաստիլյոն նրան միաժամանակ նշանակեց զարգացման և սոցիալական ինտեգրման նախարար Գիդո Բելիդոյի ղեկավարությամբ[13]։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պետրո Կաստիլյոն հայտարարեց երկրի Կոնգրեսի հեղաշրջման մասին։ Ի պատասխան՝ Կոնգրեսը կողմ քվեարկեց Կաստիլյոյի՝ իշխանությունից հեռացմանը։ Մեքսիկայի դեսպանատանը թաքնվելու ժամանակ նա ձերբակալվեց։ Կառավարությունն անցավ փոխնախագահ Դինա Բոլուարտեին[6]։
Բոլուարտեն իր ճանապարհին հանդիպեց սուր քաղաքական ճգնաժամի, որը հանգեցրեց երկարատև բողոքի ակցիաների, որի հետևանքով մեկ ամսվա ընթացքում զոհվեց մոտ 50 մարդ[14]։ Իսկ բողոքողների շրջանում առաջացավ Բոլուարտեին հեռացնելու և անրտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը[15]։ 2023 թվականի հունվարի 15-ին երկրում 30 օրով արտակարգ դրություն հայտարարվեց[16]։
2024 թվականի մարտի կեսերին La Encerrona պորտալը հայտարարեց, որ նախագահն ունի 14 թանկարժեք ժամացույցների հավաքածու՝ այդ թվում Rolex։ Մարտի 30-ին Դինա Բոլուարտեի տանը և նրա նստավայրում «Ռոլեքսգեյթ» անվանումն ունեցող գործի շրջանակներում անցկացվեցին խուզարկումներ[17]։
Դինա Բոլուարտեն Լիմայի շրջանի Սուրկիլոյում։ Լիմայի Ապուրմակ ակումբի նախագահն է[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.