քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Դիմերկապրոլ, դեղամիջոց, հայտնի է նաև Բրիտանական հակալյուիզիտ, արսենի, սնդիկի, ոսկու և կապարի հակաթույն[1] ։ Պակաս արդյունավետությամբ օգտագործվում է նաև ծարիրով, թալիումով և բիսմուտով թունավորումների դեպքում[1][2] ։ Կիրառվում է միջմկանային ներարկումների միջոցով[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 59-52-9 |
PubChem CID | 3080 |
DrugBank | DB06782 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.394 |
Սովորաբար որպես կողմնակի երևույթներ դիտվում է արյան ճնշման բարձրացում, ցավ ներարկման հատվածում, փսխում և տենդ[1] ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել գետնանույշի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց[1]։ Կասկածներ կան հղիության ընթացքում պտղի վրա ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ[1]։ Դիմերկապրոլի հակատոքսիկ ազդեցությունը պայմանավորված է նրա՝ ծանր մետաղներին կապելու հատկության հետ[1]։
Դիմերկապրոլը առաջին անգամ սինթեզվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում[3]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ներառել է առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում[4] ։ ԱՄՆ-ում այս դեղամիջոցով բուժման կուրսը արժե 200 ամերիկյան դոլար[5]։
Դիմերկապրոլը կիրառվում է կապարով և արսենով թունավորումների դեպքում[6][7] ։ Այն նաև քիմիական զենք Լյուիզիտի հակաթույնն է։ Դիմերկապրոլը ունի արտահայտված կողմնակի երևույթներ և այդ պատճառով գիտնականները զբաղված են պակաս թունավոր անալոգի ստեղծման աշխատանքներով։
Վիլսոնի հիվանդությունը գենետիկ խանգարում է, որի ժամանակ պղինձը կուտակվում է լյարդում՝ առաջացնելով էնդոգեն թունավորում։ Դիմերկապրոլը պղնձի հետ առաջացնում է խելատային կոմպլեքսներ և այդ պատճառով կիարռվում է Վիլսոնի հիվանդության բուժման համար[8]։
Արսենը և ծանր մետաղները միանում են բազմաթիվ ֆերմենտների թիոլային խմբերի հետ՝ առաջացնելով խելատային կոմպլեքսներ։ Վերջիններիս պատճառով այդ ֆերմենտները կորցնում են իրենց կենսաբանական ակտիվությունը՝ բերելով նյութափոխանակության տարաբնույթ խանգարումների[9]։ Դիմերկապրոլը ծանր մետաղների հետ խելատային կոմպլեքսներ է առաջացնում, իսկ վերջիններս հյուսվածքներից արյան միջոցով անցնում է մեզի մեջ և դուրս գալիս օրգանիզմից[10]։
Դիմերկապրոլը բավականին տոքսիկ դեղամիջոց է և կարող է բերել արսենի՝ որոշ օրգաններում կոտակումների։ Ունի լուրջ կողմնակի երևույթներ, ընդհուպ մինչև նեֆրիտներ և հիպերտենզիա։ Դիմերկապրոլը առաջացնում է կայուն խելատային կոմպլեքսներ սնդիկի, ծարիրի, բիսմութի, կադմիումի, քրոմի, կոբալտի, ոսկու և նիկելի հետ և այդ պատճառով օգտագործվում է այս մետաղներով թունավորումների դեպքում։
Այն առաջին անգամ սինթեզվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Օքսֆորդի կենսաքիմիկոսների կողմից և նախատեսված էր որպես Լյուիզիտ քիմիական զենքի հակաթույն[11][12] ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.