Դիկե
From Wikipedia, the free encyclopedia
Դիկե (հին հունարեն՝ Δίκη՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության[3] մեջ բարոյական կարգերի, ճշմարտության աստվածուհի-ոգին, արդարության անձնավորում։ Ըստ Հեսիոդոսի («Թեոգոնիա»)՝ Զևսի և նրա երկրորդ կնոջ՝ Թեմիսի դուստրն է, Հորաներից մեկը[4][5]։ Դիկեն հետևում է մարդկանց կյանքին և անարդարությունների մասին հաղորդում Զևսին։ Մի շարք առասպելներում Դիկեն հանդես է գալիս որպես Զևսի խորհրդատու։ Ողբերգություններում նա ահավոր վրեժխնդիր է. սրով խոցում է անարդար մարդկանց սրտերը։ Դիկեի մականուններից մեկն է Աստրեյա (Աստղային), որը հավանաբար կապված է այն պատկերացման հետ, թե իսկական արդարությունը գտնվում է երկնքում։ Դիկեն պատկերվում էր լախտը (գնդաձև ծայրով գավազան) կամ կշեռքը ձեռքին, խստադեմ կնոջ կերպարանքով[6]։
Դիկե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և allegorical Greek deity? |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Յուստիցիա և Աստրաիա |
Հայր | Զևս[1][2] և Նոմոս |
Մայր | Թեմիս[1][2] և Eusebia? |
Քույր/Եղբայր | Եվնոմիա[2] և Էյրենե[2] |
Ասպարեզ | արդարություն[2] |
![]() |
Հոմերոսի մոտ Դիկեն հանդիպում է էպիզոդիկ[7]։
Հորայի անունով է անվանակոչված Դիկե (99) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թվականին։