Դիլմունի դամբարանաբլուրներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դիլմունի դամբարանաբլուրներ (արաբ․՝ مدافن دلمون) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության[2] տարածք՝ Ներկրոպոլ Բահրեյնի հիմնական կղզում, պատկանում է Դիլմունի և ՈՒմ ալ Նառի մշակույթին։
Դիլմունի դամբարանաբլուրներ | |
---|---|
Տեսակ | գերեզմանոց |
Երկիր | Բահրեյն[1] |
Մակերես | 168,45 հեկտար և 383,46 հեկտար |
Կազմված է | Madinat Hamad 1 Burial Mound Field (Buri)?, A’ali East Burial Mound Field?, A’ali West Burial Mound Field?, Royal Mound 1?, Royal Mound 2?, Royal Mound 3?, Royal Mound 4?, Royal Mound 5?, Royal Mound 6?, Royal Mound 7?, Royal Mound 8?, Royal Mound 9?, Royal Mound 10?, Pair of Royal Mounds 11 and 12?, Pair of Royal Mound 13 and 14?, Royal Mound 15?, Royal Mound 16?, Royal Mound 17?, Madinat Hamad 2 Burial Mound Field (Karzakkan)?, Madinat Hamad 3 Burial Mound Field (Dar Kulayb)? և Janabiyah? |
Բահրեյնը հին ժամանակներից հայտնի էր որպես շատ մեծ թվով գերեզմաններ ունեցող կղզի, բավականին մեծ մղոններով տարածք դամբարանադաշտ համարվել է հին աշխարհի ամենամեծ գերեզմանատներից մեկը։ Գերեզմանոցները կենտրոնացած են կղզու հյուսիսում, կոշտ ժայռոտ տարածքներում, վարելահողերի անմիջապես վերևում՝ կղզու հարավը հիմնականում ավազոտ ու անապատ է։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 350,000 հնագույն դամբարանաբլուրներ կարող էին տեղադրվել բացառապես տեղի բնակչության կողմից մի քանի հազար տարվա ընթացքում։ Գերեզմանները չեն պատկանում նույն դարաշրջանին կամ նույն ոճին և տարբեր տարածքներում մեծ չափերով կարող են տարբեր լինել։ Բահրեյնի ազգային թանգարանի հովանու ներքո անցկացված հետազոտությունները դեռ շարունակվում են, նրանց նպատակն է սահմանել հստակ ժամանակացույց՝ զանազան թաղումների համար, ինչպես նաև հաշվի առնել որոշակի տեսակի կառուցման պատճառները։
1950-ական թվականին դանիացի հնագետների խումբը, որը պեղել է բրոնզե դարաշրջանի մայրաքաղաք Քալաթ էլ-Բահրեյնը, շուտով հայտնաբերեց մի քանի գերեզմանաքարեր և նույն մշակույթի թվագրվող Ք.ա 4100-3700 թվականներին հայտնաբերված առարկաներ[3][4]։ Մի փոքր անց պեղումներին միացան նաև այլ գիտնականներ, որոնք արդեն իսկ պատկերացում ունեին շրջանի գերեզմանների կառուցվածքի և բովանդակության մասին ՝ դանիացիների հայտնաբերման շնորհիվ[5][6]։
Յուրաքանչյուր գերեզման բաղկացած է կենտրոնական քարե պալատից, որը շրջանակված է ցածր օղակաձև պատով և ծածկված է հողով և մանրախիճով։ Գերեզմաների մեծ մասի չափսը տատանվում 4,5-ից 9 մետր տրամագծով է 1-2 մետր բարձրությամբ։ Փոքր գերեզմաները սովորաբար ունեին միայն մեկ պալատ։ Գերեզմաները սովորաբար ուղղանկյունաձև էին` մեկ կամ երկու հանգույցներով գտնվում էին հյուսիս-արևելքի վերջում։ Ժամանակ առ ժամանակ մեծ դամբարաների միջնամասում կան լրացուցիչ զույգ խորաններ[5][6]։
Չնայած խցերը սովորաբար պարունակում են մեկ գերեզման, որոնք տեղավորում են մի քանի հոգու, մինչդեռ երկրորդային խցեր դրանք չունեին հաճախ։ Մահացածները սովորաբար իրենց գլուխներով պառկում էին պալատի աջ կողմում վերամբարձ ծայրում։ Դիակները ուղեկցվում էին մի քանի իրերով։ Հայտնաբերվել են խեցեգործության, քարե կնիքներ, փղոսկրյա առարկաներ, քարե ամաներ և պղնձե զենքի կտորներ։ Կմախքը երկու սեռից է, որոնց կյանքի տևողությունը մոտ 40 տարի է։ Նորածիններին սովորաբար թաղում էին դրսի պատին։ Յուրաքանչյուր ընտանիքի երեխաների միջին թիվը 1.6 մարդ էր[6][7]։
Գերեզմանը պաշտպանելու փորձերին խոչընդոտ հանդիսացավ կրոնական ֆունդամենտալիստների ովքեր դրանք համարում էին ոչ իսլամական և տեղական բնակչությանը կոչ են անում օգտագործել որմնանկարները որպես հիմք` նոր կացարան կառուցելու համար։ 2005 թվականի հուլիսի 17-ին կայացած խորհրդարանական քննարկումների ընթացքում Ալ-Ասալայի Սալաֆի կուսակցության առաջնորդ Շեյխ Ադել Մուվդան ասաց.
Կենդանի տները ավելի լավ են, քան գերեզմանները մահացածների համար։ Մենք պետք է հպարտ լինենք մեր իսլամական արմատներով, և ոչ թե ինչ-որ այլ հնագույն քաղաքակրթությամբ մեկ այլ վայրից և ժամանակից, մեզ տվեց այստեղ մի բանկա և այնտեղ ոսկոր[8]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.