From Wikipedia, the free encyclopedia
Դիթցինգեն (գերմաներեն՝ Ditzingen), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգ շրջանում։ Զբաղեցնում է 30,42 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24 633[3], 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 25 145:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դիթցինգեն | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Լյուդվիգսբուրգ | ||
Մակերես | 30,39 կմ² | ||
ԲԾՄ | 303 մետր | ||
Բնակչություն | ▲25 145 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07156 և 07152 | ||
Փոստային դասիչ | 71254 | ||
Ավտոմոբիլային կոդ | LB և VAI | ||
Պաշտոնական կայք | ditzingen.de(գերմ.) | ||
| |||
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 769 թվականին, Լորշի աբբայության գրություններից մեկում, Թիցինգեն անունով։ Դարեր շարունակ առանձնապես աչքի չընկնելով՝ 14-րդ դարից ներառվել է Վյուրտեմբերգի կազմում։ 1866 թվականից, երբ այստեղ շահագործման հանձնվեց Շվարցվալդ (Սև անտառ) երկաթուղային կայարանը, բնակավայրն սկսեց զարգանալ նոր թափով։ 20-րդ դարի երկրորդ կեսին Դիթցինգենը բնակչության թվաքանակի զգալի աճ ունեցավ, ներառվեց Շտուտգարտի մետրոպոլիսային տարածքում և 1966 թվականին ձեռք բերեց քաղաքի կարգավիճակ։ Նրա հետ 1971 թվականին Շյոքինգենի ու Հայմերդինգենի և 1975 թվականին Հիրշլանդենի միավորվելու շնորհիվ քաղաքի տարածքը նկատելիորեն ընդլայնվեց[4][5][6][7]։
Դիթցինգենը գտնվում է ազգային 81-րդ ավտոմայրուղու վրա, Շտուտգարտից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[8]։
Դիթցինգենի քույր քաղաքներն են[9]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.